Երկու հայ բռնցքամարտիկ եզրափակիչում են

Երկու հայ բռնցքամարտիկ դուրս է եկել Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնության եզրափակիչ: Եզրափակիչի ուղեգիր են նվաճել 67 կգ քաշային Արես Հակոբյանը, որը  5:0 հաշվով հաղթել է Իսպանիան ներկայացնող Գանդա Սոուցկո Կուլիբալիին և 60 կգ քաշային Էրիկ Իսրայելյանը, նույն 5:0 հաշվով հաղթել է Վրաստանը ներկայացնող Գոչա Գորդուլավային: Եզրափակիչում Էրիկը կմրցի բուլղարացի Կիրիլ Բարիսովի հետ, իսկ Արեսը ոսկե մեդալը կվիճարկի ուկրաինացի Օլեկսեյ Բոկլախի հետ: Այսօր երեկոյան մրցահերթում եզրափակիչի ուղեգրի համար կպայքարի նաև 80 կգ քաշային Համլետ Ադամյանը:


Լուր | Տեսնել ավելին՝ Բռնցքամարտի ֆեդերացիա | | Դիտումներ՝ 279 | Ավելացրեց՝ Moder-003 | 20.04.2022 | 20:42 բռնցքամարտ, Բռնցքամարտի ֆեդերացիա