Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին մեծ ներդրում է ունեցել, որպեսզի ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն երկարաձգի երկարաձգի պայմանագիրն ակումբի հետ և չհեռանա «Ռեալ»։ «ՊՍԺ-ի հետ չես հաղթել Չեմպիոնների լիգան: Իսկ Մադրիդի «Ռեալը» 13 անգամ հաղթել է այս մրցաշարում։ Թող սա լինի քո ամենամեծ մարտահրավերը»,- ասել է Սարկոզին ֆուտբոլիստին։ Կիլիան Մբապեն երկարաձգել է պայմանագիրը ՊՍԺ-ի հետ մինչև 2025 թվականի ամառ։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 46 խաղ, դարձել 39 գոլի և 26 գոլային փոխանցման հեղինակ։
Լուր | Տեսնել ավելին՝ bfmtv.com | Դիտումներ՝ 379 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.05.2022 | 11:55 |