20:41, 05.12.2023

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Պատմությունը ե՞րբ է մեկնումեկին դաս եղել, որ այսուհետեւ ինչ-որ մեկի համար լինի։ 

Ամեն ոք, ամեն սերունդ իր անկապտելի իրավունքն է համարում սեփական սխալների վրա սովորելը եւ այդ իրավունքից օգտվում է առավելագույնս ագրեսիվ։ 

Եվ երբ բավականաչափ սխալված է լինում, որպեսզի կարողանա դաս քաղել սեփական սխալներից, գալիս է հաջորդ սերնդի սխալվելու ժամանակը։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 153 | 13.11.2023 / Վանո Սիրադեղյան, հայեր

Երբ սնունդը, անկախ դժվարություներից, հասցվում է, 

  • երբ զենքն ու զինամթերքը հակառակորդի ունեցածին չի զիջում և ամեն գնով մատակարարվում է,
  • երբ չեզոքացված են լինում թշնամու կողմից կռվող վարձկանները,
  • երբ օդից ռմբակոծելու թշնամու հնարավորությունը վերացված է,
  • երբ այլ երկրների աջակցությունը թշնամուն կասեցված է,
  • երբ ռազմական գործողությունները համակարգված են

էլ ի՞նչ էր մնում կռվող «ֆիդայուն», եթե ոչ քաջագործություններ և հերոսություններ կատարելը... Այսպես են ծնվել արցախյան առաջին պատերազմի հերոսները...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 88 | 13.11.2023 / Արմեն Գևորգյան, լևոնը_ճիշտ_էր, Լևոն Տեր-Պետրոսյան


Լևոն Տեր-Պետրոսյան. ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆՆ ընդամենը միջոց է ԱԶԱՏՈՒԹՅԱՆ հասնելու համար, որովհետև գերագույն նպատակը ազատությունն է։

Մեջբերում / Դիտումներ՝ 114 | 13.11.2023 / լևոնը_ճիշտ_էր, Լևոն Տեր-Պետրոսյան

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր...

Ժողովրդի մեջ.

  • ով հասկացավ, նրան լևոնական ասեց իբր վիրավորանք...
  • ով հասկացավ, բայց լռեց, մնաց թաքուն համակիր ու պասիվ հայրենասեր...
  • ով իսկապես չհասկացավ, մեղադրելու չի...
  • ով չհասկացավ, բայց Լևոնին պիտակավորեց, մնաց հակաքարոզի տակ՝ որպես շարքային ախմախ... 

Քաղաքական շրջանակներում.

  • ով հասկացավ, դարձավ Լևոնի զինակիցն ու պետականության պաշտպան...
  • ով հասկացավ, բայց գտավ, որ փոխզիջումների պարտադրված վիճակում գնալն է ճիշտ, ուրեմն լավ չհասկացավ...
  • ով հասկացավ, բայց պախարակեց, ծայրագույն սրիկա է, հակահայ, արկածախնդիր ու պատեհապաշտ...
  • ով հասկացավ, բայց կազմակերպեց 25-ամյա հակաքարոզ Լևոնի դեմ, պետական դավաճան է, դիվերսանտ ու ադրբեջանամետ...
  • ով չհասկացավ, բայց քաղաքական ամբիցիաներ ցուցաբերեց, պարզունակ միջակություն է ու չկայացած գործիչ...
  • ով չհասկացավ, բայց իշխանության եկավ, թերհաս պատուհաս դարձավ...

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր... Տեր-Պետրոսյանն ընդամենը ասում էր ճշմարտությունը...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 106 | 12.11.2023 / Կարճ_կոնկրետ_համառոտ, լևոնը_ճիշտ_էր, Արմեն Գևորգյան


1994 թվականի հրադադարի հաստատման խնդրանքը Հայաստանի քաղաքական ղեկավարությանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի ռազմական ղեկավարությունը։ Նրանք են ստորագրել այդ փաստաթուղթը։ Եթե նրանք իմանային, որ հնարավոր է ավելին, ոնց որ 1998 թվականին արեցին,  կընդդիմանային հաստատ։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Aysor TV Դիտումներ՝ 103 | 12.11.2023 / աշոտ_սարգսյան, լևոնը_ճիշտ_էր, Կարճ_կոնկրետ_համառոտ

Սոչիի եռակողմ հայտարարությունն առաջին հերթին տարածաշրջանում ռուսական ազդեցության, մոդեռատորության ընդգծման մասին է, ինչի համատեքստում՝ հատուկ շեշտվում է ռուսական խաղաղապահ առաքելության արժևորումը՝ որպես ռուսական ազդեցության գործիք, ու Երևանի ու Բաքվի փաստաթղթային փաստացի հավաստիացումը, որ նրանք տարածաշրջանում չեն գործի ռուսական շահերի դեմ:

Իհարկե, բաց է մնում հարցը՝ արդյո՞ք կարող է Մոսկվան Բաքվին համոզել ԼՂ կարգավիճակի լուծումն առկախելու հարցում: Այս տիրույթում է քննարկվելու տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական առաքելության երկարաձգման կամ նրա բովանդակության, ինստիտուցիոնալ ներկայության հարցը:

Մյուսը. Մոսկվան այս ռաունդում ակտիվ գործակցում է Իրանի հետ՝ տարածաշրջանում Արևմուտքի ազդեցությունը սահմանափակելու համար: Համենայն դեպս, Սոչիում ու նրա շուրջ իրանական գործոնը տեսանելի էր:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 283 | 01.11.2022 / «Դեմոկրատական այլընտրանք», Սուրեն Սուրենյանց, Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան

Արցախի քաղաքական էլիտան դարձյալ սայթաքեց, «պասը» հմտորեն որսաց Քոչարյանի թիմը՝ Ստեփանակերտի քաղաքական դասին դարձնելով Հայաստանի ներքաղաքական հակադրության կողմ:

Արցախի քաղաքական էլիտան դարձյալ սայթաքեց, «պասը» հմտորեն որսաց Փաշինյանի շրջապատը՝ կենցաղային հողի վրա ատելություն սերմանելով հասարակ արցախցիների հանդեպ, որոնց անհանգստությունն է տարել Վերածննդի հրապարակ, ոչ թե՝ «էլիտար» օրակարգը:

Ստեփանակերտում այսօր կարող էին, բայց չմեծացրեցին Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը:

Փաշինյանին այս վիճակը չի հուզում, որովհետև նա վաղուց սովոր է ոչ թե զիջել թղթով, այլ հանձնել արյունով:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 202 | 31.10.2022 / Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց, IV ուժ


Փաստացի պատերազմ է, պետության համար շատ ծանր իրավիճակ։ Համախմբման անգամ հույսի նշույլ չկա։ Պատճա՞ռը... Պատճառը Փաշինյանի, Քոչարյանի ու Սարգսյանի գոյությունն է քաղաքականության մեջ։

Թեկուզ ոչ լրիվ, բայց ազգը կարող է համախմբվել, եթե նրանք հայտարարեն,որ դուրս են գալիս քաղաքականությունից ու գնան...

Սուրեն Չուգուրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 245 | 16.09.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, IV ուժ, Սուրեն Չուգուրյան, Նիկոլ Փաշինյան

«Հայաստանը Արցախ է և վերջ»,- ասել է Իշխան Սաղաթելյանը։ Սա  փանջունիականության նոու-հաու չէ՝ ինչպես կարող է թվալ։ Սա Հայաստանի և Արցախի ոչ թե քաղաքակրթական-ինքնութենական, այլ՝  կարգավիճակային նույնականացում է, քարոզչություն, որի մի երեսն էլ «Առանց Արցախի չկա Հայաստան» նենգախոսությունն է։ Սա Հայաստանի՝ որպես սուվերեն պետության, լուծարման քաղաքականության քարոզչական ապահովում է։ Ինչպես շուրջ մեկուկես տասնամյակ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության քարոզն է հանրային լայն շրջանակներից սքողել Արցախում պետականության ապամոնտաժումը, անցումը համայնքային կյանքի։

Վահրամ Աթանեսյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 270 | 04.09.2022 / Իշխան Սաղաթելյան, Վահրամ Աթանեսյան

Հայաստանում մահապատժի արգելքը դրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր Պետրոսյանը իշխանության գալուց հետո։ Առաջին նախագահը պաշտոնապես կասեցրել է մահապատիժն ի կատար ածելը։ Այն չի կիրառվել մինչև Եվրոպայի խորհրդին անդամակցելը։ Սա շատ կարևոր քայլ էր երկիրը մարդկային ուղիով տանելու։ Եվ 30 տարի անց միջնադար վերադառնալու դատախազության առաջարկը խոսում է միայն մեր երկրում անմարդկային բարքերի, դաժանության և հետադիմական ընթացքի մասին։ Եվ մի մոռացեք, որ այն ժամանակ էլ պատերազմական իրավիճակում էինք։

Ժաննա Ալեքսանյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 280 | 02.09.2022 / Ժաննա Ալեքսանյան, Լևոն Տեր Պետրոսյան

Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա, բայց դա հնարավոր չէ, քանի դեռ նրան միացված է Ռոբերտ Քոչարյան-Սերժ Սարգսյան անունով «արհեստական շնչառության» սարքը: Բանաձևը պարզ է. եթե ուզում ենք իշխանությունից հեռացնել Փաշինյանին, ապա նախ քաղաքականությունից պետք է հեռացվի Քոչարյան-Սարգսյան զույգը:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 231 | 27.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, ԴԱԿ


Որ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Երբ հաղթանակի տարիներն անվանում ես մութ և ցուրտ, Արցախն ազատագրած հերոսներին էլ մերժում, ստանում ես արժանի պատիժ՝ կորցնելով պետականություն», դա, ըստ էության նշանակում է, որ Սերժ Սարգսյանը խոստովանում է, որ իրենք՝ Քոչարյանով-դաշնակով-Փաշինյանով սխալ էին, Լևոնը ճիշտ էր:

Արմեն Գևորգյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 280 | 27.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, Արմեն Գևորգյան

Եթե Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մեջ գոնե մի քիչ Հայրենասիրություն և պետականության զգացողություն կա, ապա նրանք պետք է հասկանան, որ մինչև մեր ժողովուրդը Նիկոլ Փաշինյանին իրենցից ավելի շատ ատի, որպիսի իրենք նորից գան իշխանության, մեր պետությունից միայն յուն հնչյունը, կամ վանկը կմնա։ Հետևաբար նրանք սա գիտակցելով պետք է ինքնակամ հեռանան քաղաքականությունից, ինչին էլ արագորեն կհետևի Նիկոլ Փաշինյան հեռացումը քաղաքական դաշտից և մեր պետականության զարգացման համար նոր հնարավորությունների ստեղծումը։

Դերենիկ Խաչատրյան

 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 274 | 24.08.2022 / Սերժ Սարգսյան, Նիկոլ Փաշինյան, Դերենիկ Խաչատրյան, Ռոբերտ Քոչարյան

Քանի դեռ չենք հասկացել, որ թե՛ Ռոբերտ Քոչարյանը, թե՛ Սերժ Սարգսյանը, թե՛ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում վարել են ըստ էության նույն, ձգձգման քաղաքականություն՝ անխուսափելի դարձնելով պատերազմը, միաժամանակ չեն հաշվարկել ռեսուրսները, չեն պլանավորել պատերազմի դեպքում անելիքները, ամեն մեկն իր պոպուլիզմով բանակի իրական վիճակը ճոխացրել է, մենք էս շրջապտույտից դուրս չենք գա։

Պետք է հստակ գիտակցվի, որ 97 թվականից հետո բոլոր կառավարությունները, իշխանության օղակներում նստածները իրենց բոլոր քայլերով տարել են ձախողված պատերազմի, Արցախի կորստին, Հայոց բանակի ջախջախմանը։

Կարելի է քննարկել թե սրանցից ո՞րն է եղել ավելի արկածախնդիր կամ ավելի աննասուն, բայց գլոբալ առումով երեքն էլ՝ իրենց մանկլավիկներով, բերել են ձախողման։

Ու քանի դեռ չի գտնվում հնար լայն հանրությանը դա հասկացնել՝ նորանոր ձախողումները ու կորուստներն անխուսափելի են։

Արտակ Հարությունյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 263 | 24.08.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, Արտակ Հարությունյան


Որ իշխանությունները քողարկված Հակառուսականություն են քարոզում մեջբերեմ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ֆեյսբուքյան գրառումից մի հատված. «Անկախությունը մեզ համար ամուր դաշնակցային հարաբերություններ են, բայց դաշնակիցները միշտ չէ, որ միայն քեզ են դաշնակից, այլև նրանց, ովքեր դաշնակցում են քո դեմ»:

Սա ուղղված է հենց Ռուսաստանին և միայն մի բան է նշանակում, որ քաղաքական տգիտության վերջակետին ենք հասել։ Չեմ զարմանա, եթե մի օր, երբ Արևմտամետ 5-րդ շարասյունը բավարար համակիրներ հավաքի, Նիկոլը իր սովորության համաձայն դիմի ժողովրդին, որ ստանա Ռուսաստանի դաշնակցային հարաբերություններից դուրս գալու ինդուլգենցիա։ Առերևույթ կհաղթի «Դեմոկրատիան», իսկ հետևանքների համար ինքը պատասխանատվություն չի կրի, որովհետև իրականացրել է «Ժողովրդի կամքը»։ Սա եթե բացարձակ տգիտության արդյունք չի, ապա բացարձակ դավաճանություն է սեփական ժողովրդի հանդեպ։

Հարություն Ավետիսյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 256 | 24.08.2022 / Հարություն Ավետիսյան, Նիկոլ Փաշինյան

Փողոցային առևտուրը նույնիսկ Ստալինը չի կարողացել արգելել, հիշեք ՆԵՊ-ը: Փողոցային առևտուրը չեն արգելում, կանոնակարգում են:

Ռուբեն Հովհաննիսյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 227 | 22.08.2022 / Ռուբեն Հովհաննիսյան


Հայը` այսօր, վաղն ապրելով աշխարհի ցանկացած կետում` Հայաստանում, թե Սփյուռքում, միայն մի խնդիր ունի այսուհետ և պետք է ունենա` նպաստել, աջակցել, քաջալերել, որ Արցախը մնա հայկական, Արցախում ապրեն հայեր։ Այս ամենից բացի այլ անելիք,  հնարավորություն Արցախի ճակատագրի հանդեպ մենք այլևս չունենք։ Սա այսօր ամենակարևորը։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 244 | 13.08.2022 / Աննա Կարապետյան

Խաղաղությունը գին չունի, պատերազմը ունի։ Եվ քանի որ պատերազմը գին ունի, խաղաղությունն ինքնին դադարում է անգին լինելուց։ Այս պարզ բանը չի հասկացել քաղաքական ասպարեզի մանրուքը, որը 24 տարի հաջորդաբար և շարունակաբար երկիրը տարել է աղետի։ Հիմա նրանք կարծես հակառակ ճամբարներում են, իբր հոշոտում են միմյանց, մեղադրում դավաճանության համար, բայց հարազատ և արյունակից են՝ պատմությունը քաղաքականորեն չընկալողի թերամտությամբ։ Նրանք մի են և հավերժ այդ միությամբ։

Տիգրան Պասկևիչյան

Խոսքը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատմական իրողությունը կեղծած այն գրառմանը, թե՝ «Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», այնինչ 90-ականներին հայերս չենք ընտրել պատերազմ ու մենք չենք այն սկսել։ Ի դեպ, ադրբեջանական մամուլն իսկույն օգտագործել է իշխանական պատգամավորի ոչ հայանպաստ գրառումը՝ հայերիս ներկայացնելով որպես ագրեսոր։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 282 | 03.08.2022 / Արսեն Թորոսյան, Տիգրան Պասկևիչյան


«Մարդիկ ինչ կարգի բարոյահոգեբանական նկարագիր պետք ա ունենան, որ մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ը ձեռ առնեին խաղաղության վերաբերյալ ցանկացած խոսակցություններն ու առաջարկները, «մինչև վերջ կռվելու ու կռվի դաշտում ամեն գնով հաղթելու» վճռականություն քարոզեին, ու հիմա լուրջ դեմքերով պնդեն, որ «խաղաղությունն անգին ա» ու մենք պիտի խաղաղությունն ընտրենք՝ 90-ականների հաղթանակը համարելով պատրանք։ Սա պարտվածի, ուրացողի, նվաստացածի ու նվաստացողի հոգեբանություն ա»։

Հարութ Ուլոյան

Խոսքը վերաբերում է ԱԺ ՔՊ-ական պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի պատմական իրողությունը կեղծած այն գրառմանը, թե՝ «Սխալվել ենք նաև 30 տարի առաջ, երբ քանդվող կայսրության հոգեվարքի ժամանակ կրկին ընտրեցինք մահն ու պատերազմը և «հաղթող» դարձանք, դարձանք ու հպարտությունից կուրացանք», այնինչ 90-ականներին հայերս չենք ընտրել պատերազմ ու մենք չենք այն սկսել։ Ի դեպ, ադրբեջանական մամուլն իսկույն օգտագործել է իշխանական պատգամավորի ոչ հայանպաստ գրառումը՝ հայերիս ներկայացնելով որպես ագրեսոր։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 261 | 03.08.2022 / Արսեն Թորոսյան, Հարութ Ուլոյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «Նորմալ երկրում ի՞նչ հետևանք կունենար թշնամու հետ շփման գծում իրականացված ինժեներա-սակրավորական աշխատանքների մասին հստակ տեղանշումով նյութի հրապարակումը։ Ժողովրդավարության բաստիոն ԱՄՆ-ում, օրինակ, արգելված է գրել Ուկրաինայում կռվող ամերիկացիների մասին։ Իսկ մեզ մոտ կարելի է թշնամուն հայտնել ականապատված տարածքի քարտեզը և մնալ անպատիժ։ Սա հայկական խոսքի ազատություն է, որ վաղը դարձյալ կարող է զինվորի կյանք արժենալ»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 237 | 06.07.2022 / «Հրապարակ», Վահրամ Աթանեսյան
1 2 3 4 5 »
ԴԵՊԻ ՎԵՐ