Կարդարացնե՞ն, եթե գերբի վրայի Արարատը փոխվի կիսալուսնով

Դերենիկ Խաչատրյանն իր ֆեյսբուքյան էջում էրել է. «Այսօրվա լուրերից իմացա, որ Ալեն Սիմոնյանի եղբոր կինը ընդունել է իր մեղքը, զղջացել և արդարացվել է գործուն զղջման հիմքով։ Իսկ մի երիտասարդ մեկ ամսով կալանավորվել է պաշտոնյային "ես պայքարում եմ և պայքարելու եմ, որ քո գլխավերևի գերբի վրայի Արարատը չփոխվի կիսալուսինով" ասելու համար։ Ես իրավաբան չեմ, սակայն շատ հետաքրքիր է, որ եթե հանկարծ այդ երիտասարդը ընդունի իր մեղքը, զղջա և ասի, թող փոխարինվի, նրան էլ կարդարացնե՞ն գործուն զղջման հիմքով»։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 65 | Ավելացրեց՝ armenlur | 06.06.2024 | 20:12 Դերենիկ Խաչատրյան, Ալեն Սիմոնյան