Արմեն Գևորգյան. Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր...

Ժողովրդի մեջ.

  • ով հասկացավ, նրան լևոնական ասեց իբր վիրավորանք...
  • ով հասկացավ, բայց լռեց, մնաց թաքուն համակիր ու պասիվ հայրենասեր...
  • ով իսկապես չհասկացավ, մեղադրելու չի...
  • ով չհասկացավ, բայց Լևոնին պիտակավորեց, մնաց հակաքարոզի տակ՝ որպես շարքային ախմախ... 

Քաղաքական շրջանակներում.

  • ով հասկացավ, դարձավ Լևոնի զինակիցն ու պետականության պաշտպան...
  • ով հասկացավ, բայց գտավ, որ փոխզիջումների պարտադրված վիճակում գնալն է ճիշտ, ուրեմն լավ չհասկացավ...
  • ով հասկացավ, բայց պախարակեց, ծայրագույն սրիկա է, հակահայ, արկածախնդիր ու պատեհապաշտ...
  • ով հասկացավ, բայց կազմակերպեց 25-ամյա հակաքարոզ Լևոնի դեմ, պետական դավաճան է, դիվերսանտ ու ադրբեջանամետ...
  • ով չհասկացավ, բայց քաղաքական ամբիցիաներ ցուցաբերեց, պարզունակ միջակություն է ու չկայացած գործիչ...
  • ով չհասկացավ, բայց իշխանության եկավ, թերհաս պատուհաս դարձավ...

Տեր-Պետրոսյանն ընդամենը բացատրում էր... Տեր-Պետրոսյանն ընդամենը ասում էր ճշմարտությունը...


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Aysor TV | Դիտումներ՝ 225 | Ավելացրեց՝ armenlur | 12.11.2023 | 15:54 Կարճ_կոնկրետ_համառոտ, լևոնը_ճիշտ_էր, Արմեն Գևորգյան