Այսօր «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՔԽ անդամներ Արմեն Գևորգյանը, Լևոն Նազարեթյանը, Լիլիթ Սիլանյանը հյուրընկալել են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, կուսակցության նախագահության անդամ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտահերթ ընտրություններին միտված «Դեմոկրատական այլընտրանքի» ս.թ հունվարի 26-ի հայտարարությունը և ԱԻՄ-ի առաջարկած Բացարձակ ժողովրդավարության համակարգի մոդելը: Երկուստեք կարևորվել է քննարկումների անհրաժեշտությունն՝ ընդհանուր օրակարգ ձևավորելու նպատակով:
Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 290 | Ավելացրեց՝ armenlur | 08.02.2023 | 20:30 |