Փաշինյանը սովոր է ոչ թե զիջել թղթով, այլ հանձնել արյունով

Արցախի քաղաքական էլիտան դարձյալ սայթաքեց, «պասը» հմտորեն որսաց Քոչարյանի թիմը՝ Ստեփանակերտի քաղաքական դասին դարձնելով Հայաստանի ներքաղաքական հակադրության կողմ:

Արցախի քաղաքական էլիտան դարձյալ սայթաքեց, «պասը» հմտորեն որսաց Փաշինյանի շրջապատը՝ կենցաղային հողի վրա ատելություն սերմանելով հասարակ արցախցիների հանդեպ, որոնց անհանգստությունն է տարել Վերածննդի հրապարակ, ոչ թե՝ «էլիտար» օրակարգը:

Ստեփանակերտում այսօր կարող էին, բայց չմեծացրեցին Հայաստանի արտաքին քաղաքական մանևրի հնարավորությունը:

Փաշինյանին այս վիճակը չի հուզում, որովհետև նա վաղուց սովոր է ոչ թե զիջել թղթով, այլ հանձնել արյունով:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 256 | Ավելացրեց՝ armenlur | 31.10.2022 | 10:30 Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց, IV ուժ