ԴԱԿ-ԱԻՄ հանդիպում


Այսօր Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը, ՔԽ անդամներ Արմեն Գևորգյանը, Լևոն Նազարեթյանը, Լիլիթ Սիլանյանը հյուրընկալել են ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանին, կուսակցության նախագահության անդամ Գևորգ Գրիգորյանին: Հանդիպման ժամանակ քննարկվել է արտահերթ ընտրություններին միտված Դեմոկրատական այլընտրանքի» ս.թ հունվարի 26-ի հայտարարությունը և ԱԻՄ-ի առաջարկած Բացարձակ ժողովրդավարության համակարգի մոդելը: Երկուստեք կարևորվել է քննարկումների անհրաժեշտությունն՝ ընդհանուր օրակարգ ձևավորելու նպատակով: