Սոչիի եռակողմ հայտարարության մասին

Սոչիի եռակողմ հայտարարությունն առաջին հերթին տարածաշրջանում ռուսական ազդեցության, մոդեռատորության ընդգծման մասին է, ինչի համատեքստում՝ հատուկ շեշտվում է ռուսական խաղաղապահ առաքելության արժևորումը՝ որպես ռուսական ազդեցության գործիք, ու Երևանի ու Բաքվի փաստաթղթային փաստացի հավաստիացումը, որ նրանք տարածաշրջանում չեն գործի ռուսական շահերի դեմ:

Իհարկե, բաց է մնում հարցը՝ արդյո՞ք կարող է Մոսկվան Բաքվին համոզել ԼՂ կարգավիճակի լուծումն առկախելու հարցում: Այս տիրույթում է քննարկվելու տարածաշրջանում Ռուսաստանի ռազմական առաքելության երկարաձգման կամ նրա բովանդակության, ինստիտուցիոնալ ներկայության հարցը:

Մյուսը. Մոսկվան այս ռաունդում ակտիվ գործակցում է Իրանի հետ՝ տարածաշրջանում Արևմուտքի ազդեցությունը սահմանափակելու համար: Համենայն դեպս, Սոչիում ու նրա շուրջ իրանական գործոնը տեսանելի էր:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 417 | Ավելացրեց՝ armenlur | 01.11.2022 | 20:30 «Դեմոկրատական այլընտրանք», Սուրեն Սուրենյանց, Ռուսաստան-Հայաստան-Ադրբեջան