Սուրեն Սուրենյանց․ «Բրյուսելում կայացել է Միշել-Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Արդյո՞ք պաշտոնական Երևանը հաշվարկել է բրյուսելյան գործընթացի հնարավոր աշխարհաքաղաքական հետեւանքները։ Ինչքանո՞վ են համադրելի Բրյուսելի ու Մոսկվայի միջնորդությունները` հաշվի առնելով Ռուսաստան- Արեւմուտք հակադրությունները։ Արդյո՞ք նոր անվտանգային ռիսկեր չի ծնում հայ- ադրբեջանական բանակցությունների, ԼՂ խնդրի կարգավորման գործընթացի վրա Արևմուտք–Ռուսաստան մրցակցությունը, որը որոշակի պահի կարող է բարդ երկընտրանքի առաջ կանգնեցնել Երևանին։ Եվ վերջապես` ողջամի՞տ է գնալ Բրյուսելի առաջարկած, այսպես ասած, փաթեթային լուծմանը, եթե հնարավոր է այս պահին առկախել ԼՂ կարգավիճակի լուծման հարցը»։
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 352 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 23.05.2022 | 10:42 |