Սպասվում է նոր եռակողմ հանդիպում

Ռուսաստանի արտգործնախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն չի բացառում Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարների նոր եռակողմ հանդիպման կազմակերպումը Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման հարցերը քննարկելու նպատակով: «Չենք բացառում դեմ առ դեմ հանդիպման կազմակերպումը անհրաժեշտության առաջացման դեպքում: Մայիսի 12-ին Դուշանբեում՝ ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակներում, Սերգեյ Լավրովը քննարկել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերի ողջ շրջանակը Հայաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ», - ասել է Ռուդենկոն:

Ռուդենկոն չի բացառում Փաշինյան-Պուտին-Ալիեւ նոր եռակողմ հանդիպման 
կազմակերպումը


Լուր | Տեսնել ավելին՝ TASS | Դիտումներ՝ 333 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 07:04 եռակողմ հանդիպում, ԼՂ հիմնահարց, ԼՂ հակամարտություն