Իլոն Մասկը պատրաստվում է ֆինանսավորել խոսքի և մամուլի  ազատությունը ԱՄՆ-ում

Իլոն Մասկն X սոցիալական ցանցի իր էջում գրառել է. «Հաշվի առնելով խոսքի ազատության դեմ շարունակական հարձակումները, ես պատրաստվում եմ ֆինանսավորել ազգային ստորագրահավաք-արշավը՝ ի պաշտպանություն առաջին փոփոխության»:

Իսկ Առաջին փոփոխությունը վերաբերում է ԱՄՆ Սահմանադրությանը, որը երաշխավորում է, որ ԱՄՆ Կոնգրեսը՝

Չի աջակցելու որևէ կրոնի կամ հաստատելու պետական կրոն։
Չի արգելելու ազատ հավատքը։
Չի ոտնձգելու խոսքի ազատությանը։
Չի ոտնձգելու մամուլի ազատությանը։
Չի սահմանափակելու հավաքների ազատությունը։
Չի սահմանափակելու ժողովրդի իրավունքը՝ բողոքները բավարարելու խնդրագրերով Կառավարությանը դիմելը։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ X | Դիտումներ՝ 103 | Ավելացրեց՝ armenlur | 19.04.2024 | 15:24 Իլոն Մասկ, ԱՄՆ, մամուլի  ազատություն, Խոսքի ազատություն