Հ. Քիսինջեր. ԱՄՆ-ը պատերազմի եզրին է Ռուսաստանի ու Չինաստանի հետ

.ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերը կարծիք է հայտնել, որ ԱՄՆ-ը Մոսկվայի ու Պեկինի հետ պատերազմի եզրին է այն խնդիրների պատճառով, որոնք մասամբ ստեղծել է հենց Վաշինգտոնը: «Մենք Ռուսաստանի ու Չինաստանի հետ պատերազմի եզրին ենք այն խնդիրների պատճառով, որոնք մասնակիորեն ստեղծել ենք մենք՝ չունենալով պատկերացում այն մասին, թե ինչով դա կավարտվի կամ ինչի դա կարող է հանգեցնել»,- հայտարարել է Քիսինջերը Wall Street Journal թերթին տված հարցազրույցում: ԱՄՆ նախկին պետքարտուղարը նշել է, որ միակ բանը, որ կարելի է անել, լարվածություն չառաջացնելն է:


Լուր | Տեսնել ավելին՝ WSJ | Դիտումներ՝ 253 | Ավելացրեց՝ armenlur | 14.08.2022 | 09:15 Ռուսաստան, Չինաստան, Հենրի Քիսինջեր, ԱՄՆ