Ռուսաստանը, Չինաստանը և Իրանը համատեղ ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում

Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը մարտի 15-19-ը ռազմածովային զորավարժություններ են անցկացնում Օմանի ծոցում: Այս մասին առաջինը հայտնել է Չինաստանի պաշտպանության նախարարությունը, ավելի ուշ տեղեկությունը հաստատել է Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը ։

Ռուսական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ մարտի 15–ին Արաբական ծովի ջրային տարածքում ՝ Իրանի Չախբեհար նավահանգստի շրջանում (գտնվում է Օմանի ծոցի ափին) մեկնարկել է «Ծովային անվտանգության գոտի-2023» եռակողմ զորավարժությունը:

Չինաստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ նշվում է, որ զորավարժությունները, որոնց անվանումը չինարենից կարելի է թարգմանել որպես «անվտանգության կապեր», կհանգեցնեն երեք երկրների ռազմածովային ուժերի գործնական համագործակցության խորացմանը և ցույց կտան ծովում անվտանգությունը պահպանելու նրանց պատրաստակամությունը:

Անցկացման վայրը պատահական չէ. դա նավթի տեղափոխման հիմնական զարկերակն է։


Լուր | Տեսնել ավելին՝ Lenta.ru | Դիտումներ՝ 153 | Ավելացրեց՝ armenlur | 15.03.2024 | 17:16 Ռուսաստան, Իրան, Չինաստան