Իսրայելը հրթիռային հարված է հասցրել Իրանի օբյեկտին, հաղորդում է ամերիկյան ABC News հեռուստաընկերությունը: Իրանական կիսապաշտոնական Fars լրատվական գործակալությունը հաղորդել է Սպահան նահանգում տեղի ունեցած պայթյունների մասին, իսկ պետական հեռուստատեսությունը հայտնել է մի քանի քաղաքներում թռիչքների դադարեցման մասին, հաղորդում Է Al Jazeera-ն:
«Աղբյուրները հայտնում են, որ Սպահան նահանգում ուժեղ պայթյուններ են լսվում»,- հայտարարել Է Իրանի պետական հեռուստատեսությունը:
FARS գործակալության տվյալներով ՝ պայթյունները տեղի են ունեցել ռազմաօդային ուժերի բազայի մոտ, որը գտնվում է միջազգային օդանավակայանի մոտ։ ԱՄՆ-ն չի աջակցել Իրանի վրա Իսրայելի պատասխան հարձակմանը, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային:
Լուր | Տեսնել ավելին՝ ABC News | Դիտումներ՝ 207 | Ավելացրեց՝ armenlur | 19.04.2024 | 12:40 |