Իրանի հետ «կործանարար պատերազմը» իրատեսական է

Թեհրանի և իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի նկատմամբ ԱՄՆ կառավարության և Կոնգրեսի վարած քաղաքականությունը կարող են հանգեցնել «կործանարար պատերազմի» Մերձավոր Արևելքում։ Այս մասին ասված է Շվեդիայի նախկին վարչապետ Կարլ Բիլդտի և ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի համատեղ հոդվածում։ Հեղինակաները նշել են, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և եվրոպացի առաջնորդները պետք է գործեն նույնքան արագ և վճռականորեն Թեհրանի հարցում, ինչպես դա արեցին Ուկրաինայի հարցում՝ «կանխելու Իրանի վերածումը միջուկային զենք ունեցող պետության»։ 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ The Washington Post | Դիտումներ՝ 249 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 19.05.2022 | 11:20 Իրան, ԱՄՆ, ԱՄՆ-Իրան, ՆԱՏՕ