21:19, 03.12.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. Ի լուր Իշխան Սաղաթելյանի․ ուղիղ 100 տարի հետո Նիկոլ Փաշինյանը կրկնել է Հայաստանի Բիւրօ կառավարության «սխրանքը»,․ 1920թ․ ամռանը իրական հնարավորություն կար Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և պահպանել առնվազն 60.000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանը, բայց ՀՅԴ-ն մերժեց, որովհետև երազում էր ծովից-ծով երկիր։ Սեպտեմբերի 26-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, որ ավարտվեց Ալեքսանդրապոլի լիակատար կապիտուլյացիոն պայմանագրով։ 2020թ․ ամռանը Նիկոլ Փաշինյանը մերժեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց», առաջարկությունը, քանի որ տարված էր «Արցախը Հայաստան է և վերջ» ցնորքով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, որը Ռուսաստանի կողմից կանգնեցվեց նոյեմբերի 10-ին։ ԼՂ կարգավորման՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակով կունենայինք 6.000 քառակուսի կիլոմետր՝ բացառապես հայկական վերահսկողության ներքո տարածքով փաստացի անկախ Արցախ, որի վերջնական կարգավիճակը չէր կարող ցածր լինել, քան Ադրբեջանի հետ պատերազմի ավարտը սահմանող պայմանագիրն ստորագրելու պահին կստանար և որը կճանաչվեր միջազգային հանրության կողմից։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 389 | 22.05.2022 / Վահրամ Աթանեսյան, Իշխան Սաղաթելյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Նիկոլ Փաշինյան


«Պետականություն» քաղաքական նախաձեռնության անդամ Արմեն Գևորգյանը գրում է. Հայստանը պետք է առաջարկի Ռուսաստանին, Վրաստանին, Թուրքիային, Իրանին տարածաշրջանի ժողովուրդների համար Կարսում համատեղ կառուցել մշակութային, մարզա-համերգային համալիր։ Թե չէ «Հայկական երազանքը» կկորչի Քուռ-Արաքսի ջրերում։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 354 | 21.05.2022 / «Պետականություն», «Հայկական երազանք», Արմեն Գևորգյան

Արամ Ավետիսյան. Այսօր երևանցիների երթևեկը խոչընդոտելու համար տուգանային հրապարակ տարված 67 մեքենաներից 47-ը Ղարաբաղից էին եկել։ Իմիջիայլոց՝ 2020 թվականի հոկտեմբերին առաջնագիծ մեկնող մեր մեկ տասնյակ մեքենաներից կազմված շարասյան երթևեկն էլ Քարվաճառի մատույցներում խոչընդոտեց գրեթե երկու հարյուր մեքենաներից կազմված Ղարաբաղից ճողոպրողների ավտոշարասյունը․․․
Հ․Գ․ Անիմաստ լոլո չկարդաք սեպ խրելու մասին։ Մենք այդ սեպը հանելու համար մեր ընկերների կյանքերով ենք վճարել։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 341 | 21.05.2022 / հայաստանցի-ղարաբաղցի, Արամ Ավետիսյան

Հայտնի քֆուրչի բլոգեր Դոկը՝ Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը «հրաժարվեց հայցից` պարտավորվելով վճարել բյուջե 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար)։ Հանրային ձայնի ճնշումների արդյունքում Ռոբերտ Քոչարյանի որդու բիզնեսներից Նաիրի ինշուրանս ապահովագրականը ձգձգելով 4 տարի, այնուամենայնիվ հրաժարվեց ընդդեմ ՊԵԿ գրած ակտի վիճարկումից։
Հ.Գ. Քոչարյանների կայսրությունը իր պատմության ընթացքում առաջին անգամ է պարտվում և որևէ բան վերադարձնում բյուջե։
 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 364 | 21.05.2022 / Ռոբերտ Քոչարյան, «Հանրային ձայն», Լևոն Քոչարյան, Վարդան Ղուկասյան (Դոկ)


Ստեփան Դանիելյան․ «Այսպես կոչված «‎Հայաստանի քաղաքացիական հասարակություն» ասված երեվույթը պետք է կարգավորվի։ ՀԿ-ները պետք է զբաղվեն հասարակական գործունեությամբ, այդ թվում նաեւ մարդու իրավունքների պաշտպանության հարցերով։ Սակայն, երբ այդ կազմակերպությունները ներթափանցում են քաղաքական ոլորտ, ներքին, կամ արտաքին, նրանց գրանցումը պետք է անհապաղ լուծվի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 310 | 19.05.2022 / քաղաքացիական հասարակություն, Ստեփան Դանիելյան


Սուրեն Սուրենյանց․ «Փողոցի, այսպես կոչված, բողոքական զանգվածը մաքսիմում 10000 մարդ է, փողոց փակելու գործընթացին մասնակցում է դրա ընդամենը 10%-ը։ Հիմա. Նիկոլն ունի երկու տարբերակ։ Ցանկալին այն էր, որ նա երկխոսություն նախաձեռնի ընդդիմադիր երկու խմբակցությունների ղեկավարների հետ։ Չի անում։ Երկրորդ տարբերակը` հասարակական կարգը վերականգնելն է։ Եթե Նիկոլը կարողանում է օրական 400 մարդ բերման ենթարկել ու հեշտությամբ փողոցներ բացել, ուրեմն` այդ խնդիրներն էլ կարող է լուծել։ Բայց կրկին չի անում՝ ամենայն հավանականությամբ, ժամանակ շահելու խնդիր ունի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 379 | 18.05.2022 / Սուրեն Սուրենյանց, քաղաքական թատրոն, Նիկոլ Փաշինյան

Ստեփան Դանիելյան․ «Ադրբեջանը Հայաստանից պահանջում է 7 հայաբնակ գյուղ՝ Հայաստանի տարածքում, Արցախը ճանաչել Ադրբեջանի տարածքում, նաեւ, որ Հայաստանը ճանաչի Ադրբեջանի տարածք Սեւ լճերը, Վերին Շորժան։ Սրանք ճանաչելուց հետո, հաջորդ փուլում, որոշ ժամանակ անց, կսկսեն «Սյունիքի օպերացիան»: Սա է Ադրբեջանի, Թուրքիայի և Բրիտանիայի ծրագիրը։ Հետագայում գործին է միանալու Իսրայելը ու ադրբեջանա-իրանական կոնֆլիկտի միջոցով Իրանում ադրբեջանական ապստամբություն պետք է բարձրացվի»։ 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 321 | 10.05.2022 / Ստեփան Դանիելյան

Արման Թաթոյան․ «Ադրբեջանական այսօրվա հայտարարությունները, թե Տավուշի 7 գյուղեր ու Տիգրանաշենը «վերադարձվելու են Ադրբեջանի կազմ դելիմիտացիայի գործընթացով», մեզ համար բացարձակ անընդունելի են: Այդ հեռանկարը լի է կործանարար վտանգներով. իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարվելու է մեր ողջ բնակչության ֆիզիկական անվտանգությունն ու հոգեկան անդորրը, ճանապարհների անվտանգությունն ու կապը համայնքների միջև, առաջ են գալու նոր ներքին տեղահանվածներ և այլն»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 339 | 10.05.2022 / Արման Թաթոյան, սահմանազատում


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Իշխան Սաղաթելյանը բացառեց Նիկոլ Փաշինյանով արտահերթ ընտրությունների գնալու հնարավորությունը։ 
Եթե Փաշինյանն էլ բացառի որեւէ իրավիճակում հրաժարական տալու հնարավորությունը, Հայաստանում կձևավորվի վտանգավոր փակուղի։
Եկեք ինքնախաբեությամբ չզբաղվենք, Հայաստանը կանգնած է քաղաքացիական բախումների շեմին...

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 375 | 01.05.2022 / Սուրեն Սուրենյանց, Նիկոլ Փաշինյան, Իշխան Սաղաթելյան

Վարդան Հարությունյան, իրավապաշտպան.

«Բոլորս էլ լսել-տեսել ենք այն աղմուկ-աղաղակը, որ բարձրանում է մեր փողոցներում, երբ երկրի առաջին դեմքին են ուղեկցում։ Այդպես եղել է, այդպես կա։ 

Սա 2018-ի հեղափոխության սուտ լինելու ցուցիչներից մեկն է։

Վրաերթը սովորական մի բան է։ Օրվա ընթացքում աշխարհում հազարավոր մարդիկ են վրաերթից մահանում։ Սոնան, սակայն, այդ հազարներից առանձնանում է։ Որովհետև նա պատահական վրաերթի ենթարկցած մեկը չէ։ Նա մեր փողոցներում օրը մի քանի անգամ ցուցադրվող «ես եմ ձեր իշխանավորը» ներկայացման զոհն է։ Սրանով նա ու նրա չծնված բալիկն առանձնանում են»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 291 | 28.04.2022 / սուտ հեղափոխություն, վտանգավոր քաղաքականություն, Վարդան Հարությունյան

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. «ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Գուտերիշի հետ բանակցություններում Ռուսաստանի նախագահ Պուտինը վկայակոչել է Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը, ըստ որի՝  սուբյեկտը պարտավոր չէ ունենալ այն պետության համաձայնությունը, որից անջատվում եւ ինքնիշխանություն է հռչակում։ Պուտինը Կոսովոյի նախադեպը կիրառելի է համարում Դոնբասի հանրապետությունների համար։ Սա լուրջ ռեսուրս է, որպեսզի հայկական դիվանագիտությունը լեգիտիմացնի Արցախի անկախությունը։ Կկարողանա՞։ Հայաստանը ժամանակին Կոսովոյի հարցով ՄԱԿ-ի միջազգային դատարանի գրավոր եւ բանավոր քննարկումներին չի մասնակցել՝ 2008թ․-ին։ Ինչու՞»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 343 | 28.04.2022 / Կոսովոյի նախադեպ, Վահրամ Աթանեսյան, Արցախյան խնդիր


Անի Մինասյան.

Այն ինչ կատարվում է, խիստ սպասելի և օրինաչափ է: Մեր հասարակական ու քաղաքական միտքը շարունակեց մնալ տհաս: Առնվազն աղետից հետո կամ սթափվում են հասարակություններն ու էլիտաները, կամ շարունակում գահավիժել: Պարզապես Լևոնն էր ապագայից եկել...#progressisinevitable

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Newsline Դիտումներ՝ 360 | 28.04.2022 / Անի Մինասյան, Լևոն Տեր-Պետրոսյան, աղետից հետո


Սուրեն Սուրենյանց․ «Նիկոլ Փաշինյանը բան չունի՞ ասելու։ Դիտորդի կարգավիճակով հետևելո՞ւ է, թե ինչպես են մեր աչքերի առաջ Երևանում հասունանում քաղաքացիական բախումները։ Ոստիկանները «բեդպրեդելով»  ընդդիմադիր պատգամավորի են բերման ենթակում` «բոևիկ» կինոյի ժանրով, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող մարդկանց խումբը հարձակվում է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանի վրա։ Ինչքա՞ն կարելի է ջայլամի կեցվածք ընդունել ու իմիտացնել, թե երկրում բան չի կատարվում»։

Մեջբերում / Դիտումներ՝ 385 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, քաղաքացիական բախումներ, Նիկոլ Փաշինյան, Սուրեն Սուրենյանց


ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ելույթ ունենալով օրենսդիրների խորհրդում, ասել է.

«Ռուսաստանը չի կարող թույլ տալ իր երկրի շուրջ հակառուսական տարածքների ստեղծում, Ռուսաստանը բարեհաճորեն է վերաբերվել անկախ ուկրաինական պետության ստեղծմանը»: 

Մեջբերում / Տեսնել ավելին՝ РИА Новости Դիտումներ՝ 324 | 28.04.2022 / Ռուսաստան, ռուսատյացություն, Վլադիմիր Պուտին

Արմեն Մարտիրոսյան․ «Լեոյի փողոցում ցույց էր։ Ամբոխից ինձ տեսնելուն պես սկսեցին հայհոյել ու շշեր շպրտել իմ կողմ։ Քանի դեռ կանգնած նայում էի նրանց, ոչ ոք չէր համարձակվում իմ կողմ գալ։ Դիմեցի ոստիկաններին, որ պաշտպանեն ինձ։ Հրահանգեցին, որ արագ հեռանամ։ Ես ենթարկվեցի ոստիկանների պահանջին և սկսեցի հեռանալ, այդ ժամանակ ոհմակը մեջքից հարձակվեց ինձ վրա։ Շատ խեղճ էին»:

Ակնհայտ էժանագին սադրանք․ «Անտարեսի» Արմենը «պատահական» այն վայրում էր, ուր երեկ սպանվել էր հղի կինը․ Քրիստինե Նազարյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 329 | 28.04.2022 / Արմեն Մարտիրոսյան, ատելության խոսք


Կարեն Քոչարյան․ ««Ազատություն» ռադիոկայանը ֆինանսավորվում է ԱՄՆ պետդեպից: Այսինքն այս ռադիոկայանին ֆինանսավորում են ԱՄՆ հարկատուները՝ այդ թվում մեր հայրենակից հարկատուները: Իսկ տեղյակ են արդյոք ԱՄՆ պետդեպն ու հարկատուները, որ «Ազատություն» ռադիոկայանը դարձել է մեկ անձին սպասարկող լրատվամիջոց: Եթե չեք հավատում նայեք երեկվա վրաերթի մասին այս ԶԼՄ կոչվածի նյութը և կհամոզվեք»:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 303 | 27.04.2022 / Կարեն Քոչարյան, «Ազատություն» ռադիոկայան

Նաիրա Զոհրաբյան․ «Վարչապետության առաջին ամիսներին հեծանիվով Հանարապետության հրապարակում վոայաժներ անող Նիկոլի կորտեժը երեկ վրաերթի է ենթարկել երիտասարդ կնոջ։ Կինն ու իր չծնված բալիկը մահացել են։ Կորտեժը չի կանգել, «սիրում եմ բոլորիդ, խոնարհվում եմ բոլորի առաջ» սթայլի ժողվարչապետը չի իջել մեքենայից ու չի փորձել մոտենալ մահացող կնոջը։ Քիչ մնաց։ Սպասեք։ Հաշվեհարդար չի լինելու։ Լինելու է հրապարակային համազգային բաց դատավարություն»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 349 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Նիկոլ Փաշինյան, Նաիրա Զոհրաբյան

Սուրեն Սուրենյանց. «Շեֆին» արագ պետք է տեղ հասցնել, ուրեմն` մեքենաները պետք է խելահեղ արագությամբ վարել` թքած ունենալով հանրային անվտանգության վրա։ Այս «բեդպրեդելը», ոչ թե «մարդ սպանելու» հրամանը երեկ խլեց երիտասարդ կնոջ կյանքը։ Նույն կերպ համոզված եմ, որ շուրջ երկու տասնամյակ առաջ նախագահ Քոչարյանը իր թիկնապահ Կուկույին չէր հրահանգել «Պապկավոկի» զուգարանում սպանել քաղաքացուն։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 327 | 27.04.2022 / իշխանական պատահարներ, Սուրեն Սուրենյանց


Էդգար Ղազարյան․ «Պաշտոնապես հաստատվել է այն տեղեկատվությունը, համաձայն որի Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան տիկին Լին Թրեյսին կմեկնի Բաքու՝ մասնակցելու 2022 թվականի ապրիլի 27-ից 28-ը կայանալիք ԱՄՆ-ի տարածաշրջանային առաքելությունների ղեկավարների համաժողովին։ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելության ղեկավարը, առաքելության ընթացքում պարտավոր է հաշվի նստել դեսպանընկալ երկրում տիրող իրավիճակի հետ՝ հարգել նրա շահերը։ Եթե  Թրեյսին չվերանայի Բաքու մեկնելու իր ծրագրերը, ապա վերադարձից հետո նա պետք է Հայաստանի կողմից «անցանկալի անձ» (Persona non grata) ճանաչվի»։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 386 | 26.04.2022 / Բաքու, ԱՄՆ դեսպան, Լին Թրեյսի


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց. Նիկոլի «էստի համեցեք»-ից ու Ռոբերտի ռևանշիզմից անդին 
Որևէ մեկը չփորձի որոշել, թե ով է իրական ընդդիմությունը։ Նիկոլին մեր քրֆելը կամ թուրքի դրոշ այրելն իրական ընդդիմություն լինելու հատկանիշ չէ։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ իշխանության կարգավիճակում խաղաղության օրակարգի մասին խոսում են մարդիկ, որոնց անիրատեսությունը հանգեցրել է մահաբեր պատերազմի։ Նրանց հռչակած խաղաղությունից խեղճություն է ծորում։ Մեր երկրի դժբախտությունն այն է, որ ընդդիմության դիրքերից հանդես է գալիս մեկը, ում իշխանության տարիներին պետության ողնաշարն է կոտրվել` խորհրդարանում ու Երևանի փողոցներում` պետական այրերի ու քաղաքացիների գնդակահարությամբ։ Նրանց հռչակած ընդդիմությունից արյան հոտ է գալիս։ Արժանապատիվ խաղաղության օրակարգը իմ քաղաքական կրեդոն է, որը հակադրում եմ Նիկոլի «էստի համեցեք» խղճահարություն-խեղկատակությանը ու քոչարյանական պրիմիտիվ ռևանշիզմին։

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 484 | 26.04.2022 / քաղաքական թատրոն, Սուրեն Սուրենյանց, խաղաղության դարաշրջան, Նիկոլ Փաշինյան
« 1 2 3 4 5 6 »
ԴԵՊԻ ՎԵՐ