Լևոն Քոչարյանը պարտավորվեց վճարել բյուջե 2 միլիոն ԱՄՆ դոլար

Հայտնի քֆուրչի բլոգեր Դոկը՝ Վարդան Ղուկասյանն իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրել է, որ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը «հրաժարվեց հայցից` պարտավորվելով վճարել բյուջե 1 միլիարդ դրամ (2 միլիոն ԱՄՆ դոլար)։ Հանրային ձայնի ճնշումների արդյունքում Ռոբերտ Քոչարյանի որդու բիզնեսներից Նաիրի ինշուրանս ապահովագրականը ձգձգելով 4 տարի, այնուամենայնիվ հրաժարվեց ընդդեմ ՊԵԿ գրած ակտի վիճարկումից։
Հ.Գ. Քոչարյանների կայսրությունը իր պատմության ընթացքում առաջին անգամ է պարտվում և որևէ բան վերադարձնում բյուջե։
 


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 297 | Ավելացրեց՝ armenlur | 21.05.2022 | 11:00 Ռոբերտ Քոչարյան, «Հանրային ձայն», Լևոն Քոչարյան, Վարդան Ղուկասյան (Դոկ)