Փուլային տարբերակով կունենայինք 6.000 քմ տարածքով փաստացի անկախ Արցախ

Հասարակական-քաղաքական գործիչ, ԼՂՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանն իր ֆեյբուքյան էջում գրում է. Ի լուր Իշխան Սաղաթելյանի․ ուղիղ 100 տարի հետո Նիկոլ Փաշինյանը կրկնել է Հայաստանի Բիւրօ կառավարության «սխրանքը»,․ 1920թ․ ամռանը իրական հնարավորություն կար Ռուսաստանի միջնորդությամբ Թուրքիայի և Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրել և պահպանել առնվազն 60.000 քառակուսի կիլոմետր տարածքով անկախ Հայաստանը, բայց ՀՅԴ-ն մերժեց, որովհետև երազում էր ծովից-ծով երկիր։ Սեպտեմբերի 26-ին սկսվեց հայ-թուրքական պատերազմը, որ ավարտվեց Ալեքսանդրապոլի լիակատար կապիտուլյացիոն պայմանագրով։ 2020թ․ ամռանը Նիկոլ Փաշինյանը մերժեց «տարածքներ՝ խաղաղության դիմաց», առաջարկությունը, քանի որ տարված էր «Արցախը Հայաստան է և վերջ» ցնորքով։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը պատերազմ սկսեց, որը Ռուսաստանի կողմից կանգնեցվեց նոյեմբերի 10-ին։ ԼՂ կարգավորման՝ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի պաշտպանած փուլային տարբերակով կունենայինք 6.000 քառակուսի կիլոմետր՝ բացառապես հայկական վերահսկողության ներքո տարածքով փաստացի անկախ Արցախ, որի վերջնական կարգավիճակը չէր կարող ցածր լինել, քան Ադրբեջանի հետ պատերազմի ավարտը սահմանող պայմանագիրն ստորագրելու պահին կստանար և որը կճանաչվեր միջազգային հանրության կողմից։


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 292 | Ավելացրեց՝ armenlur | 22.05.2022 | 10:23 Վահրամ Աթանեսյան, Իշխան Սաղաթելյան, Լևոն Տեր-Պետրոսյան, ՀՅԴ, Նիկոլ Փաշինյան