«Իշխանություն-ընդդիմություն» քաղաքական թատրոնի շրջանակներում, Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանն անդրադառնալով ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հոդվածին, Տեր-Պետրոսյանի 90-ականներին ասված խոսքերից մեջբերում է կատարել հետևյալ կերպ՝ «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ Ղարաբաղը չենք հանձնել»։ Իրականում, աղավաղելով Տեր-Պետրոսյանի խոսքերը, Իշխան Սաղաթելյանը ստախոսություն է տարածում։ Լևոն Տեր-Պետրոսյանը երբեք չի ասել «Ղարաբաղը հանձնենք», այլ ասել է «Սերգո ջան լավ չես ապրի, քանի դեռ...» ոչ թե «Ղարաբաղը չենք հանձնել», այլ «...քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել»։
Մեջբերում | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 362 | Ավելացրեց՝ armenlur | 06.05.2022 | 09:40 |