Ըստ Լուկաշենկոյի, Փաշինյանը զզվացրել է Պուտինին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատասխանել է լրագրողների այն հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է ներողություն խնդրել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից:  «Լսեք, դե դա ծիծաղելի է։  Նա ասում է՝ Թող Լուկաշենկոն ներողություն խնդրի։ Լավ, ես պատրաստ եմ, հենց հիմա, բոլորի ներկայությամբ: Ներողություն, Նիկոլ Վովաևիչ, բայց դու անիծ ես (անիծը՝ ոջիլի ձուն է։ Խմբ): Եվս մեկը։ Մենք արդեն ունեինք նման անիծ, կանաչ շապիկով, նա էլ անընդհատ ինչ-որ բան էր պահանջում: Դե, նրա հետ ամեն ինչ արդեն պարզ է: Իսկ երբ այդ Փաշինյանը գիշերն ինձ զանգեց, ինչ-որ բաներ էր ապականել, խնդրեց հաշտեցնել Պուտինի հետ, ես էլ օգնեցի նրան։ 

Այդ ժամանակ Վլադիմիր Վլադիմիրովիչն ինձ ասեց՝ գիտեք, Ալեքսանդր Գրիգորևիչ, ինչպես է այդ Փաշինյանն ինձ զզվացրել»։  

Դե, նա այլ կերպ ասաց, ես այստեղ մեղմացնում եմ ձեզ համար: Ես խնդրեցի, որ նրանք հանդիպեցին Մոսկվայում: Սա էլ նրա «երախտագիտությունը»,- Ալեքսանդր Լուկաշենկո։ 


Մեջբերում | Տեսնել ավելին՝ ursa-tm.ru | Դիտումներ՝ 49 | Ավելացրեց՝ armenlur | 17.06.2024 | 12:50 Վլադիմիր Պուտին, Ալեքսանդր Լուկաշենկո, Նիկոլ Փաշինյան, Վոլոդիմիր Զելենսկի