Արման Գալոյան. Հերթական փառահեղ դրվագը կառավարության նիստից

30 րոպեից ավելի քննարկվում է բուսաբուծության աջակցության ծրագիրը, թե ինչպես պետք է պետական ջակցություն ցուցաբերվի առվույտ, եգիպտացորեն, լոբի և այլ բույսեր ցանելու դեպքում։ Եւ ամենակարեւորը ինչպես արվի, որ փողը չկորի, կոռուպցիոն սխեմաներ չլինեն։

Եւ հնչում է վարչապետի հարցը. «Ո՞նց ենք անելու, որ սրա արդյունքում ստանանք հատիկաընդեղեն, և ոչ թե քրեական գործեր»։

Իսկ նախարարի պատասխանից հետո եզրակացնում է. «Անկեղծ ասած, հիմա մտածում եմ՝ ակնհայտ է, որ քրեական գործեր ստանալու ենք։ Հույս ունեմ՝ լոբի էլ կստանանք, միայն քրեական գործեր չենք ստանա»։

Բայց սա դեռ ամենը չէ. այս քննարկմանը միջամտում ու կարծիք է հայտնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Դե հա՝ ԼՂ խնդիրը «փառահեղ» լուծելուց, հայ-ադրբեջանական հարաբերությունները կարգավորելուց, հայ-թուրքական հարաբերությունները կարգավորելուց, եւ ընդհանրապես, արտաքին քաղաքականության ոլորտում մեծագույն առաջընթաց ապահովելուց, Հայաստանը տարածաշրջանում ու ողջ աշխարհում լրջագույն գործոն դարձնելուց հետո տրամաբանական է, որ ԱԳ նախարարը նաև գյուղատնտեսության հարցերով զբաղվի ու այս հարցերով կառավարության նիստում միջամտություններ անի.....

Եւ այս ամենը մի կառավարության նիստում, որի ղեկավարն ինքն էր հայտարարել. «Անվտանգության ոլորտում մենք ունենք ձախողումներ» (2023 թ. հունվար)։

 


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Facebook | Դիտումներ՝ 254 | Ավելացրեց՝ armenlur | 15.03.2024 | 13:50

ԳՈՎԱԶԴ