Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառականներից մեկը»

Թրամփը Զելենսկուն անվանել է «պատմության մեծագույն վաճառականներից մեկը» և կոչ է արել պարտքով գումար տալ Ուկրաինային։ 

«Մենք պետք է Կիևին պարտքով փող տանք, այլ ոչ թե հենց այնպես փող ուղարկենք։ Մենք պետք է նրանց պարտքով տանք, և եթե նրանց հանկարծ հաջողվի հաղթել, նրանք «կվերադարձնենք մեր փողերը»։ Վարկ տվեք նրանց, այլ ոչ թե պարզապես 60 միլիարդ դոլարի չեկ: Ես ասում եմ ձեզ, Զելենսկին պատմության մեջ ամենամեծ վաճառականն է: Ամեն անգամ, երբ նա գալիս է Միացյալ Նահանգներ, հեռանում է 50 կամ 60 միլիարդ դոլարով: ... Ես երբեք չեմ կարողացել նման բան անել: Նա ավելի լավ վաճառական է, քան ես»:


Մեջբերում | Տեսնել ավելին՝ Nexta | Դիտումներ՝ 147 | Ավելացրեց՝ armenlur | 18.03.2024 | 10:55 Վոլոդիմիր Զելենսկի, Դոնալդ Թրամփ