Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին մեկնաբանել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հայտարարությունները Ռուսաստանի հետ հակամարտությունում Ուկրաինայի կողմից զիջումների անհրաժեշտության մասին: «Պարոն Քիսինջերը խոր անցյալից է դուրս գալիս և ասում, որ իբր պետք է Ռուսաստանին տալ Ուկրաինայի մի կտոր, որպեսզի Ռուսաստանը չօտարվի Եվրոպայից։ Կարծես, պարոն Քիսինջերը չունի 2022թ. օրացույց, փոխարենն ունի 1938թ.-ինը և կարծում է, որ լսարանի հետ խոսում է ոչ թե Դավոսում, այլ այն ժամանակվա Մյունխենում»,-ասել է Զելինսկին։
Լուր | Տեսնել ավելին՝ Meduza | Դիտումներ՝ 372 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 26.05.2022 | 14:00 |