Արևածագ՝ 5:59, արևամուտ՝ 19:57։ Ճիշտ կեսօրը՝ 12։58։ Օրվա տևողությունը՝ 13:58 ժամ։ Այսօր օրվա տևողությունը երեկվա համեմատ 3 րոպե երկար է։
Հինգշաբթի սրվում է կանխազգացումը, որը թույլ է տալիս տարբերակել համախոհներին հակառակորդներից: 15-րդ արևային օրը հայտնությունների, ունակությունների զարթոնքի և խարիզմայի դրսևորման ժամանակն է: Օրը կապված է մոր և կնոջ էներգիան ու բնազդները հաշվի առնելու հետ։
Լուսնային 24-րդ օրը չեզոք և համեմատաբար պասիվ օր է: Մարդկանց հետ փորձեք հարաբերվել նրբորեն և առանց հակառակվելու: Լավ է ոչ մի նոր բան չսկսել, այլ շարունակել արդեն իսկ սկսած աշխատանքը: Օրը լավ է սերմանելու, բուժման և առողջությանը հետևելու առումով: Օրը ոչ լավ է, ոչ վատ։ Հիվանդությունները վտանգավոր են։ Երազները գործուն չեն։ Նորածինները բարի են և ցոփակյաց։ Լուսինը Ջրհոս համաստեղությունում է։ Այս պահին վերադասին կամ պետական պաշտոնյաներին ավելի լավ է չանհանգստացնել, այլ կազմակերպել հանդիպումներ, գիտաժողովներ կամ մասնակցել դրանց: Լուսին՝ չորրորդ փուլ։ Չորրորդ փուլում ընդհանուր ակտիվությունը նվազում է: Խորհուրդ է տրվում նվազեցնել ֆիզիկական և մտավոր ծանրաբեռնվածությունը: Գործնական և անձնական հարաբերություններում Պետք է խուսափել կոնֆլիկտներից: Մեծ են վեճերի և բաժանման հավանականությունը:
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 142 | Ավելացրեց՝ Moder-003 | 02.05.2024 | 08:00 |