2009 - The Mail on Sunday թերթը հաղորդում է, որ տանկերի հայրենիք Մեծ Բրիտանիան դադարում է այն արտադրել։ 2003 - Մոնղոլիայում նշում են Չինգիզ խանի ծննդյան օրը։ 2001 - Ջորջ Բուշի կինն ընդգրկվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ 50 կանանց ցանկում։ 1978 - Փոստային հասցեին առաջին անգամ սպամ՝ ոչ ցանկալի նամակ ուղարկվեց: 1947 - Ընդունվեց Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, որում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել։ 1946 - Փարիզում առաջին անգամ ցուցադրվում է «բիկինի» լողազգեստը: 1937 - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի: 1921 - Փարիզում ներկայացվում է Կոկո Շանելի «Շանել N 5» օծանելիքը: 1904 - Ամերիկացի գյուտարար Ջորջ Փարկերը պատենտավորեց իր առաջին գրիչը: 1902 - ԱՄՆ-ում ստեղծվում է «Կոկա Կոլա» ընկերությունը։ 1791 - Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։
Նյութն ամբողջությամբ՝ այստեղ
Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 143 | Ավելացրեց՝ Moder-003 | 03.05.2024 | 12:00 |