Պատմության այս օրը. մայիսի 3


ՀԵՏԱՔՐՔԻՐ ԴԵՊՔԵՐ ԵՎ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ

2009 - The Mail on Sunday թերթը հաղորդում է, որ տանկերի հայ­րե­նիք Մեծ Բրիտանիան դադարում է այն արտադրել։
2003 - Մոնղոլիայում նշում են Չինգիզ խանի ծննդյան օրը։
2001 - Ջորջ Բուշի կինն ընդգրկվում է ԱՄՆ-ի ամենագեղեցիկ 50 կանանց ցանկում։
1978 - Փոստային հասցեին առաջին անգամ սպամ՝ ոչ ցանկալի նամակ ուղարկվեց:
1957 - Կարաչայները վերադառնում են իրենց պատմական հայրենիք։
1947 - Ընդունվեց Ճապոնիայի հիմնական օրենքը` Սահմանադրությունը, որում մինչ օրս ոչ մի փոփոխություն չի կատարվել։
1946 - Փա­րի­զում առա­ջին ան­գամ ցու­ցադր­վում է «բի­կի­նի» լո­ղազ­­գես­տը:
1937 - Մարգարետ Միտչելի «Քամուց քշվածները» վեպը արժանացավ Պուլիտցերյան մրցանակի:

  • Վեպի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմը մեծ հաջողություն ունեցավ:

1921 - Փարիզում ներկայացվում է Կոկո Շանելի  «Շանել N 5» օծա­նելիքը:
1904 - Ամերիկացի գյուտարար Ջորջ Փարկերը պատենտավորեց իր առաջին գրիչը:
1902 - ԱՄՆ-ում ստեղծվում է «Կոկա Կոլա» ընկերությունը։
1837 - Հունաստանում հիմնադրվում է Աթենքի համալսարանը։
1802 -
Բացվում է Տարտուի համալսարանը։
1791
 - Վարշավայի սեյմը ընդունեց Լեհաստանի սահմանադրությունը, որը առաջինն էր Եվրոպայում։
1494 - Քրիստափոր Կոլումբոսը հայտնագործեց Ճամայկա կղզին, անվանելով այն Սանտյագո:
1491 - Պորտուգալացի միսիոներները մկրտում են Կոնգոյի միապետ Նքուվու Նզինգային, նրան շնորհելով Ժուան I անունը։


ԱՄԵՆ ԻՆՉ ԱՅՍՕՐՎԱ ՄԱՍԻՆ