Ռուբեն Վարդանյանը Բաքվի բանտում հացադուլ է հայտարարել

Բաքվի բանտում պահվող Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ պահանջելով անհապաղ և անվերապահորեն ազատ արձակել իրեն և Բաքվում ապօրինաբար պահվող մյուս հայ բանտարկյալներին։

Ռուբեն Վարդանյանի ընտանիքը տեղեկացրել է, որ նա հացադուլը սկսել է 2024 թ. ապրիլի 5-ին: Հացադուլը հաջորդել է միջազգային իրավական չափանիշներին համապատասխան, ժամանակին և արդար ու թափանցիկ դատավարություն ապահովելու վերաբերյալ Վարդանյանի և նրա փաստաբանի բազմաթիվ դիմումներին։ Հացադուլը սկսելուց հետո դադարեցվել են ընտանիքի հետ նրա հեռախոսազանգերը՝ բացահայտորեն խախտելով միջազգային իրավունքի բոլոր նորմերը։


Լուր | Տեսնել ավելին՝ ilur | Դիտումներ՝ 98 | Ավելացրեց՝ armenlur | 21.04.2024 | 10:00 հայ ռազմագերիներ, Ռուբեն Վարդանյան

ԳՈՎԱԶԴ