Միայն գոլեր. Տոտենհեմ 0:2 Ման Սիթի

Անգլիայի Պրեմիեր լիգայի 34-րդ տուրից հետաձգված խաղում Տոտենհեմն ընդունել էր Մանչեսթեր Սիթիին։ Հանդիպումն ավարտվեց հյուրերի հաղթանակով՝ 2։0 հաշվով։

Խաղի հաշիվը 51-րդ րոպեին բացեց Էրլինգ Հոլանդը։ Հանդիպման վերջնամասում նորվեգացին դարձավ դուբլի հեղինակ՝ հստակ իրացնելով 11 մետրանոցը։

Տոտենհեմը 63 միավորով մնաց 5-րդ տեղում և կորցրեց լավագույն քառյակում հայտնվելու շանսը։

Մանչեսթեր Սիթին 88 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը և առաջնության ավարտից 1 տուր առաջ 2 միավորով գերազանցում է Արսենալին։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 121 | Ավելացրեց՝ Moder-003 | 15.05.2024 | 08:15 Տոտենհեմ, Մանչեսթեր Սիթի, ԱՊԼ