Եվրո-2024. Լեհաստան 1:3 Ավստրիա

Ավստրիայի հավաքականը Եվրո-2024-ի խմբային փուլի երկրորդ տուրում 3-1 հաշվով հաղթեց Լեհաստանի ազգային թիմին:

Ավստրիացիների կազմում 9-րդ րոպեին հաշիվը բացեց Ռոտերդամի «Ֆեյենորդի» պաշտպան Գերնոտ Թրաուները, որը գլխի հարվածով գրավեց Վոյցեխ Շչեսնիի դարպասը:

Լեհերը 21 րոպե անց թուրքական «Ինստանբուլ Բաշաքշեհիրի» հարձակվող Քշիշտոֆ Պիոնտեկի դիպուկ հարվածի շնորհիվ հավասարեցրին խաղի հաշիվը:

Ավստրիայի հավաքականն այս խաղում կրկին հաշվի մեջ առաջ անցավ 66-րդ րոպեին, գոլի հեղինակ դարձավ գերմանական «Լայպցիգի» կիսապաշտպան Քրիստոֆ Բաումգարտները:

24-ամյա Բաումգարտները 11 րոպե անց էլ մեն-մենակ դուրս եկավ Թուրինի «Յուվենտուսի» դարպասապահ Շչեսնիի դիմաց, լեհը ստիպված խախտեց կանոնները, 11-մետրանոց նշանակվեց, որը դիպուկ իրացրեց Ավստրիայի հավաքականի ավագ, իտալական «Ինտերի» հարձակվող Մարկո Արնաուտովիչը:

Գերմանացի մասնագետ Ռալֆ Ռանգնիկի գլխավորած Ավստրիայի հավաքականը 3 միավորով D խմբում հավասարվեց աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիային և Նիդերլանդներին: Լեհաստանի հավաքականը միավոր չունի:

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 85 | Ավելացրեց՝ Moder-003 | 22.06.2024 | 08:15 Ավստրիա, Լեհաստան, Եվրո-2024