Եվրո-2024. Նիդերլանդներ 2:3 Ավստրիա

Եվրո-2024-ի խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրի շրջանակում այսօր կայացավ D խմբի հանդիպումը Նիդեռլանդների և Ավստրիայի հավաքականների միջև։

Ավստրիայի հավաքականը հաղթեց 3-2 հաշվով։ Ավստրիացների կազմում աչքի ընկան Շմիտդն ու Զաբիտցերը, ևս մեկ գոլ սեփական դարպասն ուղարկեց Մալենը։

Նիդեռլանդացիների կազմում աչքի ընկան Դեպայն ու Գակպոն։

Այս խաղից հետո Ավստրիան վաստակեց 6 միավոր և առաջին տեղով դուրս եկավ փլեյ-օֆֆ։ Նիդեռլանդների հավաքականն ավելի վաղ էր ապահովել ուղեգիր՝ իր ակտիվում ունենալով 4 միավոր։ Կումանի թիմը երրորդն է D խմբի մրցաշարային աղյուսակում։

Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:


Լուր | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 53 | Ավելացրեց՝ Moder-003 | 26.06.2024 | 08:10 Ավստրիա, Նիդերլանդներ, Եվրո-2024