Գերմանիայում ընթացող Եվրո-2024-ի B խմբում ավարտվեց պայքարը: Վերջին՝ երրորդ տուրում, 2022թ. աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր Խորվաթիան Եվրոպայի գործող չեմպիոն Իտալիայի դեմ մրցավեճում վերջին վայրկյաններին բաց թողեց հաղթանակը և դուրս մնաց մրցաշարից (1-1)
Խորվաթիա - Իտալիա խաղում 55-րդ րոպեին հաշիվը բացեց բալկանյան հավաքականի ավագ Լուկա Մոդրիչը: Մադրիդի «Ռեալի» 38-ամյա կիսապաշտպանը գոլից մեկ րոպե առաջ 11-մետրանոցից վրիպել է:
Իտալացիները խաղի վերջնամասը շատ ակտիվ անցկացրին և ավելացված ժամանակի 8-րդ րոպեին պաշտպան Ռիկարդո Կալաֆիորիի առաջխաղացումից և փոխանցումից հետո Հռոմի «Լացիոյի» վինգեր Մատիա Ձականին գեղեցիկ հարվածով գրավեց Դոմենիկ Լիվակովիչի դարպասը՝ 1-1:
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 133 | Ավելացրեց՝ Moder-003 | 25.06.2024 | 08:20 |