Դյուսելդորֆում կայացավ Եվրոպայի առաջնության E խմբի Սլովակիա - Ուկրաինա հանդիպումը: Ուկրաինայի հավաքականը կամային հաղթանակի հասավ 2-1 հաշվով:
Հանդիպման 17-րդ րոպեին Լուկաշ Հարասլինի փոխանցումից հետո հաշիվը բացեց չեխական «Սլավիայի» հարձակվող Իվան Շրանցը:
Երկրորդ խաղակեսում Սերգեյ Ռեբրովի թիմը պատասխանեց երկու գոլով: Ալեքսանդր Զինչենկոյի փոխանցումից հետո պատասխան գոլը խփեց Կիևի «Դինամոյի» կիսապաշտպան Միկոլա Շապարենկոն, այնուհետև վերջինիս գեղեցիկ փոխանցումը գոլային դարձրեց փոխարինման մտած Ռոման Յարեմչուկը: Իսպանական «Վալենսիայի» հարձակվողի գոլը տպավորիչ էր։
Ուկրաինան E խմբում առաջին հաղթանակը տարավ և 3 միավորով հավասարվեց Սլովակիային ու Ռումինիային, իսկ պարտությամբ մեկնարկած Բելգիան դեռ միավոր չունի: Բելգիայի ու Ռումինիայի հավաքականները երկրորդ տուրի հանդիպումը կանցկացնեն հունիսի 21-ին։
Խաղի տեսությունն ու գոլերը՝ այստեղ:
Լուր | Տեսնել ավելին՝ hushak | Դիտումներ՝ 96 | Ավելացրեց՝ Moder-003 | 22.06.2024 | 08:10 |