Բռնադատվածների հիշատակի օրը

2006 թվականից «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն հունիսի 14-ը նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր: 1949 թվականի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը Հայաստանից Ալթայի երկրամաս աքսորվեց 2.754 ընտանիք (12.300 մարդ): Մարդիկ աքսորվեցին ոչ մարդկային պայմաններում՝ գնացքի բեռնատար վագոններով՝ չիմանալով ոչ իրենց մեղքը, ոչ էլ աքսորի պատճառը։

Խորհրդային տարիներին տասնյակ հազարավոր հայաստանցիներ ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների պես անարդար կերպով աքսորվել են, սպանվել և այլ բռնաճնշումների ենթարկվել․ երեխաները հայտնվել են մանկատներում, մարդիկ ունեզրկվել են, արմատավորվել է դոնոսի՝ անարդար մեղադրանքերի մշակույթը։ 


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 95 | Ավելացրեց՝ armenlur | 14.06.2024 | 09:30 Հայաստանի տոները, Բոլոր տոները, 14 հունիս