Հանրահավաքին կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը

Վարչապետ Փաշինյանի հրաժարականի պահանջով փողոց դուրս եկած Տավուշի թեմի առաջնորդ, «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումն առաջնորդող Բագրատ Սրբազանը հայտարարել է, որ կիրակի՝ մեծ հանրահավաքի օրը, կհայտարարվի վարչապետի թեկնածուի անունը։ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը խոստանում է սպասվող հանրահավաքում փակագծեր բացել։ «Կիմանան՝ ով է վարչապետի թեկնածուն երևի, կիմանան՝ ինչ ծրագիր կա, կիմանան՝ ինչպես ենք առաջ գնալու, ինչպես է իշխանությունը փոխանցվելու»:


Լուր | Տեսնել ավելին՝ Azatutyun | Դիտումներ՝ 109 | Ավելացրեց՝ arpinenavasardyan4 | 24.05.2024 | 12:56 Բագրատ Սրբազան