16:16, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի չորս գյուղերի բնակիչների պահվածքից և տրված հարցազրույցներից ակնհայտորեն երևում է, որ նրանց վերաբերմունքը իշխանության հանդեպ էապես փոխվել է։ Հարցազրույցներից պարզ է դառնում, որ դրա հիմնական պատճառը «Հայաստան» դաշինքի անդամների և քոչարյանամերձ լրատվականների այցելություններն են։

Ինչպես միշտ այս անգամ էլ Քոչարյանի կողմնակիցները փրկեցին Փաշինյանին։

Սուրեն Ճուղուրյան

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 198 | 18.04.2024 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սուրեն Ճուղուրյան

ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա  Զախարովան՝ «Զվեզդա» հեռուստաալիքի եթերում ասել է. «Երբ լսում են ՆԱՏՕ- ի խոստումներ, պետք է հարց տան` երբ են դրանք կատարվել, որտե՞ղ է նրանց հաջողվել անվտանգություն ապահովել:

Հայիթիի համար էին պատասխանատվություն վերցրել, ինչ է հիմա այնտեղ կատարվում։ Ուկրաինայի համար էին պատասխանատվություն կրում` ահա հարցի պատասխանը։ Այն սարսափելի փակուղին, որի մեջ ԱՄՆ-ն մտցրել է Մերձավոր Արևելքին և իր մերձավոր դաշնակցին` ով չգիտի։ Թող Հայաստանն ու հայ ժողովուրդը ոչ թե մեզ համար, այլ իրենց համար սա հիշեն ու իմանան։ Սա կարևոր է, երբ հանդիպումներ են նախատեսվում քառակողմ, եռակողմ կամ այլ ձևաչափերով: Թող նրանք հիշեն, թե ԱՄՆ-ն ուր է տանում իր ամենամոտ դաշնակիցներին»։

 

Մեջբերում / Դիտումներ՝ 194 | 03.04.2024 / Հայաստան-Ռուսաստան-Արևմուտք, Մարիա  Զախարովա

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների՝ նոյեմբերի 30-ին նախատեսված հանդիպումը կկայանա հայ-ադրբեջանական սահմանագծի Իջևանի ու Ղազախի հատվածում։ Հայտնեցին ՀՀ փոխվարչապետ, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանային անվտանգության հանձնաժողովի նախագահ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 356 | 29.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Ադրբեջանի ԱԳՆ-ն հաստատել է նոյեմբերի 30-ին հայ-ադրբեջանական սահմանին ծրագրված սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովների նիստին մասնակցությունը։ Այս մասին APA-ի խնդրանքին ի պատասխան ասել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեն։ ԱԳՆ-ից հայտնել են, որ նոյեմբերի 30-ին Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության սահմանային գոտում տեղի կունենա պետական ​​սահմանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի հինգերորդ նիստը։

Լուր / Դիտումներ՝ 316 | 23.11.2023 / Ադրբեջան, Հայաստան, Հայաստան-Ադրբեջան

Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի նախկին կիսապաշտպան Արազ Օզբիլիսն ավարտում է կարիերան և կառաջադրվի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի առաջիկա ընտրություններում: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Օզբիլիսը:

«Ֆուտբոլն ինձ տվել է ավելին, քան ես պատկերացնում էի: Ես ավարտում եմ ֆուտբոլային կարիերան, բայց այդ ավարտը նոր ճանապարհի սկիզբն է: Եթե չլինեին վնասվածքները, ես իմ ներուժով կկարողանայի այլ մակարդակում էլ խաղալ»,- ասաց Օզբիլիսը:

Լուր / Դիտումներ՝ 317 | 22.11.2023 / Արաս Օզբիլիս, ՀՖՖ

Հայաստանն Ադրբեջանին առաջարկել է սահմանազատման հանձնաժողովների նիստ անցկացնել երկու երկրների միջև պետական սահմանին՝ արձագանքելով խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունները շարունակելու համար պետական սահմանին հանդիպում անցկացնելու Ադրբեջանի առաջարկին:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 334 | 22.11.2023 / Հայաստան-Ադրբեջան, Հայաստան, Ադրբեջան

Պաշտոնական Երևանը հաղորդում է, որ ադրբեջանական կողմին է ներկայացրել խաղաղության համաձայնագրի շուրջ իր 6-րդ առաջարկը։ «Հայաստանը հավատարիմ է մնում նախապես հայտարարված սկզբունքների հիման վրա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ փաստաթղթի ստորագրմանը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության հայտարարությունում։ Խոսքն ինչ առաջարկների մասին է, Երևանը չի մանրամասնում։

Լուր / Տեսնել ավելին՝ Ազատություն Դիտումներ՝ 324 | 21.11.2023 / Հայաստան-Ադրբեջան

Արտաքին գործերի նախարարությունում այսօր կայացել է «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Հայաստանում ԵՄ առաքելության կարգավիճակի վերաբերյալ» համաձայնագրի պաշտոնական ստորագրման արարողությունը: Համաձայնագիրը հայկական կողմից ստորագրել է ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը, իսկ ԵՄ կողմից՝ Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը:

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԳՆ Դիտումներ՝ 312 | 20.11.2023 / եմ, Վասիլիս Մարագոս, Պարույր Հովհաննիսյան, Հայաստան

Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) իր գործընկերներին խնդրել է օրակարգից հանել երկրին օգնության մասին փաստաթուղթը։ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանղալի Թասմաղամբետովը։

Թասմաղամբետովը հայտնել է, որ 2022 թ․ նոյեմբերին կայացած նիստից հետո մինչ օրս կատարվել են 34 որոշումներից 32-ը։  

«Ցավոք, երկու միջոցառում հնարավոր չեղավ իրականացնել։ Դա առաջին հերթին մեր միջազգային շփումներն են եվրոպական միջազգային կազմակերպությունների հետ, ինչպիսին է ԵԱՀԿ-ն, նրանց դիրքորոշումներով պայմանավորված։ Եվ երկրորդ հարցը Հավաքական անվտանգության խորհրդի կարգադրությունն էր Հայաստանին օգնության վերաբերյալ որոշումը վերջնական տեսքի բերելու մասին։ Թեև մնացած բոլոր դաշնակիցները սատարեցին այս որոշմանը, հայկական կողմը, սակայն, որևէ հետաքրքրություն չցուցաբերեց այս փաստաթղթի նկատմամբ, և ավելին, մեր աշխատանքի ամփոփիչ փուլում նրանք խնդրեցին այն ընդհանրապես հանել օրակարգից», - ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։

Լուր / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 299 | 20.11.2023 / Հայաստան, ՀԱՊԿ


Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը նշելում է, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - գրում է IDRW պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 304 | 20.11.2023 / Հայաստան, Հնդկաստան

Հայ հասարակության միասնության համար անհրաժեշտ է մեկուսացնել ընդամենը 10 մարդու՝ Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժիկ Սարգսյան, Միշիկ Միքայելյան, մի քանի հատ էլ դաշնակ, որպեսզի սրանք չկարողանան հրահանգներ արձակել։ 

Համախմբումը տեղի կունենա քաղաքական և լրատվական դաշտից սրանց հեռացումով։

«Պետականություն» քաղաքական խմբավորում

Լուր / Դիտումներ՝ 416 | 08.08.2022 / Ռոբերտ Քոչարյան, Նիկոլ Փաշինյան, Սերժ Սարգսյան, «Պետականություն», Միքայել Մինասյան

«Պետականություն» քաղաքական 5-յակը ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ է տարածել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին քաղաքական իրական այլընտրանք ստեղծելու անհրաժեշտության մասին։ Հայտարարությունում կոչ է արվում ստեղծել Նիկոլ Փաշինյանին, Ռոբերտ Քոչարյանին և Սերժ Սարգսյանին հակադիր ԱՅԼԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ քաղաքական շարժում՝ համախմբվելու և հետագայում քաղաքական ուժ ձևավորելու և առաջնորդ ընտրելու նպատակի շուրջ։

Լուր / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 425 | 06.08.2022 / Նիկոլ Փաշինյան, Ռոբերտ Քոչարյան, Սերժ Սարգսյան, «Պետականություն»


Վիվասելի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, ով ընկերությունը գլխավորել է 2004 թվականին այն հիմնադրելու պահից ի վեր և որի ղեկավարությամբ Վիվա-ՄՏՍ-ը դարձել է Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտի անվիճելի առաջատար, լքել է ընկերությունը՝ գործարար այլ նախագծերով զբաղվելու համար:

Լուր / Տեսնել ավելին՝ hayastan24 Դիտումներ՝ 357 | 15.06.2022 / Ռալֆ Յիրիկյան, Վիվա-ՄՏՍ


1994 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14-ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ Armenlur Դիտումներ՝ 348 | 14.06.2022 / հունիսի 14, ազգային տոներ

Վերջին տարիներին Հայաստանում հոգեբանական ծառայություններից օգտվելու մշակույթը լայն տարածում է գտնում։ Այսօր նման ծառայություններից ամենից շատ օգտվում են ուժային կառույցների, այդ թվում՝ դատախազության, հարկային ծառայության աշխատակիցներն, ու հաշվապահները։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur Դիտումներ՝ 346 | 03.06.2022 / հոգեբանություն, հոգեթերապևտ, հոգեբան


Կառավարությունն իր այսօրվա նիստում «Աղձք» պատմամշակութային արգելոց ստեղծելու որոշում կայացրեց: Արգելոցի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության զարգացմանը և զբոսաշրջիկների թվի աճին: 

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն Դիտումներ՝ 355 | 26.05.2022 / արգելոց


Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ամերիկայի Միացյալ Նահանգների արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Դեսպանը վերահաստատել է ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու աջակցությունը մեր երկրի ժողովրդավարական բարեփոխումներին, ԼՂ հիմնախնդրի կարգավորմանը, տարածաշրջանային կայունության հաստատմանը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ամերիկյան հարաբերությունների օրակարգի շուրջ:

Լուր / Տեսնել ավելին՝ primeminister.am Դիտումներ՝ 359 | 26.05.2022 / հայ-ամերիկյան, Լին Թրեյսի

Երեկ ժամը 22։35-ին Space-X ընկերության տիեզերանավով երկիր մոլորակի ուղեծիր է դուրս բերվել Հայաստանի Հանրապետության առաջին տիեզերական արբանյակը։

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 344 | 26.05.2022 / արբանյակ, Space-X, ուղեծիր


ԱՄՆ-ում Սենատորներ Մենենդեսի ու Ռիչի հետ հանդիպմանն ՀՀ ԱԳ նախարարի ուշանալու մասին «տեղեկատվությունը» չի համապատասխանում իրականությանը: Այս տեղեկատվությունն ի սկզբանե հայտնել էր քաղաքագետ Սուրեն Սարգսյանը' գրելով, որ Վաշինգտոնում գտնվող Արարատ Միրզոյանը շուրջ 30 րոպե ուշացել է ԱՄՆ սենատոր Մենենդեսի հետ հանդիպումից:

Մեջբերում / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 355 | 25.05.2022 / ԱԳՆ, Արարատ Միրզոյան, հերքումներ

Մայիսի 24-ին Թբիլիսիում Հայաստանի հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի և Վրաստանի ազգային հաղորդակցությունների հանձնաժողովի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր։ Վրաստանի մեդիակարգավորիչը առաջին անգամ է կնքում այս տեսակի փասթաղուղթ այլ երկրի կարգավորող մարմնի հետ: 

Լուր / Տեսնել ավելին՝ Facebook Դիտումներ՝ 379 | 25.05.2022 / Հայաստան-Վրաստան
« 1 2 3 4 ... 6 7 »
ԴԵՊԻ ՎԵՐ