Բոլոր տոները. 14 հունիս


ՀԻՇԱՐԺԱՆ ՕՐԵՐ ԵՎ ՀԵՏԱՔՐՔԻՐ ՏՈՆԵՐ

Միջազգային

Արյան դոնորի համաշխարհային օրը (World Blood Donor Day)

  • Այսօր արյան դոնորի միջազգային օրն է. 2005 թվականին Ժնևում, Առողջապահության համաշխարհային ասամբլեայի նստաշրջանում` ի պատիվ ավստրիացի բժիշկ Կարլ Լանդշտեյների, որը 1930թ. Նոբելյան մրցանակ է ստացել մարդու արյան խմբերի հայտնաբերման համար, հունիսի 14-ը հաստատվել է որպես Արյան դոնորի համաշխարհային օր:
  • Առաջին անգամ մարդուց մարդուն արյուն փոխներարկվել է 1819 թվականին Անգլիայում: Ներկայումս այն լայնորեն կիրառվում է վիրաբուժության, մանկաբարձության, գինեկոլոգիայի, այրվածքաբանության, վերակենդանացման և արյունաբանության ոլորտներում: Ժամանակին իրականացված արյան բաղադրամասի փոխներարկումը հաճախ փրկում է մարդու կյանքը:
  • Բլոգերի միջազգային օրը (International Weblogger s Day)
  • Լոգարանի միջազգային օրը (International Bath Day)

Կրոնական և ժողովրդական

Առաքելական Եկեղեցի (Հայաստան) - Ս. Գայանյանց կույսերի հիշատակության օր

  • Դիոկղետիանոս կայսեր օրոք Ս. Գայանեն 37 քրիստոնյա կույսերից մեկն էր, Հռոմի Ս. Պողոս վանքի մայրապետը: Դիոկղետիանոսը հեթանոս էր և հալածում էր քրիստոնյաներին: Կայսրը ցանկանում է կնության առնել կույսերից մեկին՝ Հռիփսիմեին, ով չի համաձայնվում, և նրանք փախչում են Ալեքսանդրիա, այնուհետև՝ Հայաստան: Հայոց Տրդատ արքան, իմանալով կույսերի հետ կապված պատմությունը, ինքն է ցանկանում տիրանալ գեղեցիկ կույսին: Հռիփսիմեին բերում են պալատ, նրա հետ նաև՝ Գայանեին, որպեսզի Հռիփսիմեին հորդորի չհակառակվել կայսերը: Սակայն Տրդատն այդպես էլ չի կարողանում տիրանալ գեղեցկատես Հռիփսիմեին և զայրացած հրամայում է սպանել բոլոր կույսերին: Գայանեին չարչարել են, գլխատել: Նրա մարմինը Ս. Գրիգոր Լուսավորիչն ամփոփել է տապանի մեջ և կնքել արքունի, քահանայական-հայրապետական կնիքներով: Հետագայում, հենց այդ վկայարանների տեղում կառուցվում են Ս. Հռիփսիմե, Ս. Գայանե և Ս. Շողակաթ եկեղեցիները:
  • Հայ Առաքելական Եկեղեցում կույսերի հիշատակին նվիրված Ս. Հռիփսիմյանց և Ս. Գայանյանց կույսերի տոները նշվում են Հոգեգալստյան տոնից մեկ շաբաթ անց` երկուշաբթի և երեքշաբթի օրերին: Կույսերի հիշատակի օրերին նրանց անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ:
  • Այս տոնը հանդիպելու է հետևյալ ամսաթվերին՝ 2023-06-06, 2024-05-28, 2025-06-17, 2026-06-02, 2027-05-25, 2028-06-13, 2029-05-29, 2030-06-18.։

Ազգային

  • ԱՄՆ - Ամերիկայի պատվի օրը
  • ԱՄՆ - Ազգային դրոշի օրը (National Flag Day) 
  • ԱՄՆ - Բանակի ծննդյան օրը (Army Birthday)
  • ԱՄՆ - Նյու Մեքսիկոյի ազգային օրը (National New Mexico Day)
  • ԱՄՆ - Քույր քաղաքներից փախստականների համաշխարհային օրը (Twin Cities World Refugee Day)
  • ԱՄՆ - Աֆրիկյան նոր տարի (African New Year)
  • ԱՄՆ - Ռոբերտ Լա Ֆոլետ ավագի օրը (Robert La Follette Sr. Day)
  • ԱՄՆ - Հավատարմության երդման համար դադար վերցնելու օրը (Pause for the Pledge Day)
  • ԱՄՆ - Երեխաներին ամերիկյան բազմամշակույթի մասին իրազեկման օրը
  • ԱՄՆ - Կախարդական շրջանների օրը (Magic Circles Day)
  • ԱՄՆ - Ելակով քաղցրաբլիթի ազգային օրը (National Strawberry Shortcake Day)
  • ԱՄՆ - Բուրբոնի ազգային օրը (National Bourbon Day)
  • ԱՄՆ - Մանկական ոտանավորների հիշողության  ազգային օրը (National Pop Goes the Weasel Day)
  • Էստոնիա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լատվիա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լեհաստան - Նացիստական համակենտրոնացման ճամբարներում զոհվածների հիշատակի օրը
  • Լիտվա - Սգո և կոմունիստական բռնությունների զոհերի հիշատակի օրը (Մերձբալթիկայի ազատության օրը)
  • Լիտվա - Սգո և հույսերի օրը
  • Լյուքսենբուրգ - Մայրերի օրը (Mammendag) 
  • Կուբա - Էռնեստո Չե Գեվարայի օրը
  • Հայաստան - Բռնադատվածների հիշատակի օրը

1994 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Լ.Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14-ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։

  • Մալավի - Ազատության օրը (Freedom Day) 
  • Ռուսաստան - Միգրացիոն ծառայություններ աշխատողների օրը 
  • Ռուսաստան - Սուրճի հատիկների օրը
  • Ռուսաստան - Բաշկիրիայիում Մամուլի և տեղեկատվության աշխատողների օրը
  • Ֆոլկլենդյան կղզիներ - Ազատագրության օրը

* Տոների մասին ավելին՝ այստեղ։