Հայաստանում Բռնադատվածների հիշատակի օրն է

1994 թ. հունիսի 14-ին ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը ստորագրել է Բռնադատվածների մասին ՀՀ օրենքը։ Ստորագրման ամսաթիվը՝ hունիսի 14-ը ընտրվել էր այն պատճառով, որ 1949-ի հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը տասնյակ հազարավոր հայեր աքսորվեցին Ալթայի և Կրասնոյարսկի երկրամասեր Հայաստանից, Վրաստանից, Ադրբեջանից և ՌՖ-ի Կրասնոդարի երկրամասից՝ առանց իմանալու իրենց աքսորվելու պատճառը: Դա պարզ, ԽՍՀՄի Կոմկուսի վարքով սովորական ազգային դեպորտացիա էր, հերթականը ԽՍՀՄ-ում իրականացված 52 ազգային դեպորտացիաներից։ Պաշտոնական տվյալներով խորհրդային բռնազավթման տարիներին Հայաստանից բռնադատվել է 42.000 մարդ, զգալի մասը՝ գնդակահարվել։ 1952 թվականի տվյալներով` խորհրդային բանտերում կային 25.000 հայ։ Հայաստանում այսօր մոտ 6000 բռնադատվածներ և 8400 բռնադատվածների ժառանգներ կան, ովքեր 1937 և 1949 թվականներին աքսորվել են Հայաստանից։

2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում բացվել է խորհրդային տարիներին բռնադատվածների հուշահամալիր։


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 356 | Ավելացրեց՝ armenlur | 14.06.2022 | 09:00 հունիսի 14, ազգային տոներ