Մեղրի համտեսման օրը (ոչ պաշտոնական)
Հայկական լեռնաշխարհի բնակլիմայական պայմանները դեռևս վաղնջական ժամանակներից նպաստավոր են եղել մեղուների բազմացման և առատ մեղր կուտակելու համար (աճում է շուրջ 300 մեղրատու ծառ, 600-ից ավելի վայրի թուփ և խոտաբույս): Այս հանգամանքով պայմանավորված մեր նախնիներն զբաղվել են մեղվաբուծությամբ և ավանդաբար փոխանցվել է սերնդե սերունդ։
Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն արդեն մի քանի տարի է օգոստոսի կազմակերպում է Մեղրի համտեսման օր։ Քանի որ մեղրի համտեսումն ավանդական բնույթ է ստացել, ուստի միջոցառման մասնակիցները որոշել են ամեն տարվա օգոստոսի 10-ը հայտարարել Մեղրի համտեսման ոչ պաշտոնական օր։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 461 | Ավելացրեց՝ armenlur | 10.08.2022 | 09:15 |