Հայաստանում Ոստիկանության աշխատողների օրն է

Ապրիլի 16-ին Հայաստանում նշում են Ոստիկանության օրը: 2001թ. հենց այդ օրն ընդունվել է «Ոստիկանության մասին» օրենքը, և ապրիլի 16-ն օրացույցի մեջ մտել է որպես Ոստիկանության օր: Ոստիկանի վարկանիշն անմիջականորեն կապված է հանցագործությունների և դրանց բացահայտման հետ: Յուրաքանչյուր տարի ապրիլի 16-ին՝ առավոտյան, Հայաստանի ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաները Հաղթանակի զբոսայգում ծաղիկներ են դնում Անհայտ զինվորի հուշարձանին: Այդ օրը լավագույն աշխատակիցները պարգևատրվում են պատվոգրերով:


Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | | Դիտումներ՝ 301 | Ավելացրեց՝ armenlur | 16.04.2022 | 08:30 Հայաստան, ազգային տոներ, ապրիլի 16