Սարդարապատի 9-օրյա ճակատամարտն ավարտվեց հայերի լիակատար հաղթանակով, որի արդյունքում հակառակորդը ջախջախվեց ու հետ շպրտվեց 50-65 կմ, վերացվեց Երևանին սպառնացող անմիջական վտանգը։ Հաղթանակը վճռական դեր խաղաց Արևելյան Հայաստանի դեմ թուրքական զորքերի արշավանքի մասնակի ձախողման և, մասնավորապես մյուս ճակատներում՝ Բաշ-Ապարանում հաղթական հակահարվածի և Ղարաքիլիսայում հերոսական պաշտպանության ապահովման գործում։ Սարդարապատի հերոսամարտը տեղի բնակչությանն ու արևմտահայ գաղթականներին փրկեց անխուսափելի ջարդերից։ Կազմակերպչական մեծ ջանքերի գնով տարած հաղթանակը նպաստեց նաև Երևանում գործող քաղաքական ու հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տեղի ղեկավար մարմինների ու առաջատար գործիչների դերի ամրապնդմանը․ փաստացի հիմք դրվեց նորահռչակ Հայաստանի Հանրապետության կայացմանը։
Տեղեկություն | Տեսնել ավելին՝ Armenlur | Դիտումներ՝ 367 | Ավելացրեց՝ armenlur | 26.05.2022 | 08:15 |