19:50, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Հրետանային համակարգերի արտադրությամբ զբաղվող հնդկական Bharat Forge ընկերությունը հաստատել է, որ վերջերս ցուցադրված MArG 155 անվավոր ինքնագնաց հաուբիցները նախատեսված են Հայաստանի համար: Հնդկական IDRW (Indian Defence Research Wing) հարթակը նշելում է, որ սա լուրջ ձեռքբերում է Հնդկաստանի համար, որը ջանքեր է գործադրում տեղական արտադրության պաշտպանական սպառազինությունը միջազգային գործընկերներին արտահանելու ուղղությամբ:

«MArG 155-ը արդիական հրետանային համակարգ է, որում միավորված են հզորությունը, ճշգրտությունը և շարժունակությունը: Սարքավորված լինելով 155 մմ-անոց 39 տրամաչափի թնդանոթով և քարշակող 4 անիվներով, այն բացառիկ մանևրականություն է ապահովում ցանկացած տեղանքում: Մինչև 30 աստիճան անկյունները հաղթահարելու, ինչպես նաև «կրակել և փախչելու» կարողություններն այն դարձնում են ճկուն և ահեղ զենք մարտական ժամանակակից իրավիճակներում», - գրում է IDRW պարբերականը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ armenpress.am Դիտումներ՝ 304 | 20.11.2023 / Հայաստան, Հնդկաստան

ՀՀ ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) աշխատակիցները բացահայտել են պետական դավաճանության ևս մեկ դեպք: Դ. Ղ-ն, հանդիսանալով զինծառայող, 2022 թվականի հունվարից մարտն ընկած ժամանակահատվածում, հավաքել և օտարերկրյա հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին է փոխանցել պետական և ծառայողական գաղտնիք կազմող տվյալներ։ Զինծառայողը պետական դավաճանության դիմաց օտարերկրյա պետության հատուկ ծառայությունների կողմից ստացել է 200 ԱՄՆ դոլար գումար վարձատրություն։

ՀՀ ազգային անվտանգության ծառայության կողմից բացահայտվել է պետական դավաճանության ևս մեկ դեպք (տեսանյութ)

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԱԾ Դիտումներ՝ 352 | 25.05.2022 / ԱԱԾ, գործակալներ


Մայիսի 17-ին մի խումբ անձինք, սահմանված կարգի խախտմամբ, մուտք են գործել ՀՀ պաշտպանության նախարարության  N զորամասի տարածք: Նրանք, չենթարկվելով զորամասի տարածքը լքելու՝ զորամասի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գնդապետի օրինական պահանջին, ծառայողական պարտականությունները կատարելու կապակցությամբ, հայհոյել են, քաշքշել և բռնություն գործադրել նրա նկատմամբ՝ պլաստմասե շշով հարվածելով դեմքին: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Լուր / Տեսնել ավելին՝ Քննչական կոմիտե Դիտումներ՝ 347 | 18.05.2022 / քրեական

Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Անկարան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու պետք է ընդունի իր մտահոգությունները քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), այլև նրա մասնաճյուղերը՝ նախքան դաշինքին միանալու թույլտվությունը:

Get A Behind The Scenes Look At How The F-35 Is Built - YouTube

Լուր / Տեսնել ավելին՝ Bloomberg Դիտումներ՝ 332 | 18.05.2022 / ՆԱՏՕ, F-35, Թուրքիա

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր մայիսի 17-ի լույս 18-ի գիշերը ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից գնդակոծել են հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերը` ապատեղեկատվություն է: Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների լիարժեք վերահսկողության տակ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 351 | 18.05.2022 / ՊՆ, սահման, ապատեղեկատվություն, հայ-ադրբեջանական

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 351 | 12.05.2022 / ապատեղեկատվություն, հայ-ադրբեջանական սահման

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հերթական անգամ հանդես է եկել իրականության հետ կապ չունեցող հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 9-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ Դիտումներ՝ 329 | 10.05.2022 / ապատեղեկատվություն, ՊՆ, հերքումներ

Բելառուսի զինված ուժերում սկսվել է հակազման ուժերի հանկարծակի ստուգում, որի ընթացքում զորամասերն ու ստորաբաժանումները պետք է կատարելագործեն մարտական պատրաստության բերելու, նշանակված շրջաններում երթի անցկացման և ուսումնամարտական առաջադրանքների կատարման հարցերը: Պաշտպանության նախարարությունում նշել են, որ ուժերի կազմը, որոնք ներգրավված են ստուգմանը, փուլ առ փուլ մեծանալու է, ինչը թույլ կտա ստուգել ինչպես ցամաքում, այնպես էլ օդում ռազմական սպառնալիքներին հակազդելու նրանց ունակությունը:

Լուր / Տեսնել ավելին՝ Արմենպրես Դիտումներ՝ 339 | 04.05.2022 / Բելառուս

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե մայիսի 2-ին ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ՝ չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։

Լուր / Տեսնել ավելին՝ PN Դիտումներ՝ 357 | 03.05.2022 / սահման, ապատեղեկատվություն, ՊՆ


ՀՀ զինծառայող՝ կոչումով սպան օտարերկրյա հատուկ ծառայությունների առաջադրանքով հավաքել ու ընդհանուր 1.400 ԱՄՆ դոլար վարձատրության դիմաց վերջիններիս է փոխանցել կենսորոշիչ տվյալներ։ Նույն զինծառայողը, 44-օրյա պատերազմի ժամանակ, զբաղեցնելով հրթիռային N համակարգի մարտկոցի հրամանատարի տեղակալի պաշտոնը, մարտական առաջադրանք կատարելիս արդյունավետ և նպատակային խոցումներ չի կատարել։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱԱԾ | Դիտումներ՝ 353 | 25.04.2022 / ազգային անվտանգություն, ԱԱԾ, դավաճանություն

Ապրիլի 23-ին, զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին, կորել է կապը N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էդուարդ Արթուրի Մարտիրոսովի հետ: ՀՀ ՊՆ-ից տեղեկացրել են, որ ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների հետ իրականացված աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Է. Մարտիրոսովը դեռևս անհայտ հանգամանքներում, հատել է հայ-ադրբեջանական սահմանը և գտնվում է ադրբեջանական կողմում: Ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր` շարքային Մարտիրոսովին հայկական կողմին վերադարձնելու ուղղությամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ ՀՀ ՊՆ | Դիտումներ՝ 359 | 25.04.2022 / Հայաստան-Ադրբեջան, սահման

Ի պատասխան տարածվող տեղեկությունների, թե պաշտպանության նախարարությունը «զորամասեր, զորանոցներ, կամ գույք է վաճառում», հայտնում ենք, որ կախված տվյալ պահին զինված ուժերի առջև կանգնած խնդիրներից, մշտապես իրականացվել են գործընթացներ, որոնց հիմնական նպատակը ՊՆ ռեսուրսների կառավարման արդյունավետության բարձրացումն է։ Այսինքն՝ խոսքը ոչ թե «պաշտպանության նախարարության գույքի վաճառքի» մասին է, այլ պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող, սակայն ՊՆ կողմից չշահագործվող տարածքների, գույքի կամ ենթակառուցվածքների՝ պետության կողմից արդյունավետ կառավարման։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ | Դիտումներ՝ 352 | 22.04.2022 / պարզաբանումներ, ՊՆ

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 15-ի նիստում որոշում կայացրեց շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչ հայտարարելու և զորացրում կատարելու մասին: 2022 թվականի ամառային զորակոչի շրջանակներում մինչև 2022 թվականի օգոստոսի 30-ը ներառյալ օրենքով սահմանված ժամկետում կիրականացվի շարքային կազմի պարտադիր զինվորական կամ այլընտրանքային զինվորական ծառայություն անցած զինծառայողների զրոցրումը։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ կառավարություն | Դիտումներ՝ 371 | 15.04.2022 / զորակոչ

2022 թվականի համար նախատեսված ծրագրի շրջանակներում ապրիլի 15-ին, ժամը 10:00-ից, ՊՆ կենտրոնական հավաքակայանում անցկացվելու է  բնակարանի կամ բնակելի տան ձեռքբերման կամ բնակելի տան կառուցման պետական աջակցության վիճակահանություն։ Ծրագրի շահառուներին անհրաժեշտ է ՊՆ կենտրոնական հավաքակայան ներկայանալ մեկ ժամ շուտ՝ ժամը 09:00-ին, անձը հաստատող փաստաթղթով։

Լուր / Տեսնել ավելին՝ ՊՆ | Դիտումներ՝ 409 | 12.04.2022 / սոցիալական, ՊՆ

Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե ապրիլի 6-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները գնդակոծել են Հայաստանի Հանրապետության հյուսիս-արևելյան սահմանագոտում տեղակայված ադրբեջանական դիրքերը՝ չի համապատասխանում իրականությանը։ Հայկական կողմը Ադրբեջանի ԶՈՒ ուղղությամբ կրակ չի բացել, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ զինված ուժերի լիարժեք վերահսկողության ներքո։

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ՀՀ ՊՆ | Դիտումներ՝ 344 | 07.04.2022 / սահման


ՀՀ-ն կմիանա ԱՊՀ երկրներում ԶՈւ-երի կապի համատեղ միավորված համակարգ ստեղծելու նախաձեռնությանը։ Այս մասին այսօր ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՊՆ փոխնախարար Արման Սարգսյանը:

Լուր / Տեսնել ավելին՝ Ազգային ժողով | Դիտումներ՝ 362 | 04.04.2022 / Արման Սարգսյան, ԶՈւ

Գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիները պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով կարող են դիմել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն 2022 թվականի ապրիլի 1-ից մինչև 2022 թվականի ապրիլի 30-ը ներառյալ:

Տեղեկություն / Տեսնել ավելին՝ ArmenLur | Դիտումներ՝ 455 | 28.03.2022 / ԿԳՄՍՆ, զորակոչ, Տարկետում


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ։ Քննարկել են տարածաշրջանում և Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահների` առաջադրանքների կատարման գոտում ընթացիկ իրավիճակը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Լուր / Տեսնել ավելին՝ ԱՐՄԵՆՊՐԵՍ | Դիտումներ՝ 399 | 25.03.2022 / Սուրեն Պապիկյան, Սերգեյ Շոյգու

ԴԵՊԻ ՎԵՐ