Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ, որում նշում է, թե իբր մայիսի 11-ի երեկոյան ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական մարտական դիրքերի ուղղությամբ։ Նշված տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է և գտնվում է ՀՀ ԶՈՒ լիարժեք վերահսկողության ներքո։
Լուր | Տեսնել ավելին՝ ՊՆ | Դիտումներ՝ 351 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 12.05.2022 | 12:30 |