Թուրքիան ակնկալում է ընդգրկվել F-35 կործանիչների արտադրության ծրագրում՝ որպեսզի հավանություն տա Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին։ Անկարան նաև պնդում է, որ ՆԱՏՕ-ի ցանկացած նոր թեկնածու պետք է ընդունի իր մտահոգությունները քուրդ զինյալների վերաբերյալ՝ ինչպես Թուրքիայի ներսում, այնպես էլ դրսում՝ Սիրիայում և Իրաքում: Թուրքիան ցանկանում է, որ Շվեդիան և Ֆինլանդիան հրապարակայնորեն դատապարտեն ոչ միայն Քրդստանի աշխատավորական կուսակցությանը (PKK), այլև նրա մասնաճյուղերը՝ նախքան դաշինքին միանալու թույլտվությունը:
Լուր | Տեսնել ավելին՝ Bloomberg | Դիտումներ՝ 332 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 11:16 |