Թուրք-շվեդական հարաբերությունների լարվածության ֆոնին Շվեդիայի մայրաքաղաք Ստոկհոլմի գլխավոր պողոտաներից մեկում անհայտ անձինք կախել են Թուրքիայում ահաբեկչական համարվող «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) դրոշը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել էր, որ իր երկիրը դրական չի վերաբերվում Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին՝ քրդական զինյալ խմբավորումներին այդ երկրների կողմից ցուցաբերված աջակցության պատճառով։ «Մենք «այո» չենք ասի նրանց մուտքին ՆԱՏՕ, որոնք Թուրքիայի դեմ պատժամիջոցներ են կիրառում»,- ասել էր Էրդողանը։
Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber.am | Դիտումներ՝ 347 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 18.05.2022 | 11:57 |