Շվեդիան և Ֆինլանդիան կանդամակցեն ՆԱՏՕ-ին

Ֆինլանդիան Հյուսիսատլանտյան դաշինքին (ՆԱՏՕ) անդամակցության հայտ կներկայացնի հունիսին, նրան կհաջորդի Շվեդիան։ Սկանդինավյան պետությունների իշխանությունները համատեղ աշխատում են անդամակցության հարցով իրենց երկրների ներսում կոնսենսուսի հասնելու համար, սակայն վերջնական որոշումը յուրաքանչյուր պետություն ինքնուրույն է ընդունում։ Հիշեցնենք՝ Շվեդիայի և Ֆինլանդիայի հնարավոր անդամակցությունը Դաշինքին եղել է Բրյուսելում կայացած ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հանդիպման ամենաքննարկված թեմաներից մեկը։


Լուր | Տեսնել ավելին՝ | | Դիտումներ՝ 283 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 11.04.2022 | 10:08 Շվեդիա, Ֆինլանդիա, ՆԱՏՕ