Թուրքական լիրան շարունակում է արժեզրկվել

Ավելի քան 2 շաբաթ շարունակաբար արժեզրկվող թուրքական լիրայի փոխարժեքն ամերիկյան դոլարի նկատմամբ մայիսի 25-ի առավոտյան հասել է 16.2 լիրա/1 դոլար հարաբերակցության մակարդակին: Այս շարունակական արժեզրկումն առաջինն է 2021-ի դեկտեմբերի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարած միջոցառումներից հետո, որոնց արդյունքում վերջին ամիսներին հաջողվում էր թուրքական լիրայի փոխարժեքը 1 դոլարի դիմաց պահել 14.5-14.9 -ի շրջանակներում։ Լիրան արժեզրկվում է նաև Եվրոյի նկատմամբ, որև ևս վերջին 1 ամսվա կտրվածքով արժևորվել է 9.55%-ով` հասնելով 17.3 լիրայի:


Լուր | Տեսնել ավելին՝ Ermenihaber | Դիտումներ՝ 401 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 25.05.2022 | 12:52 Թուրքիա, ֆինանսական