Հայաստանի համար տարօրինակ է, որ այս տարի Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանվող ապրանքներով բեռնված 6 տասնյակից ավելի մեքենաներ են հետ վերադարձվում, երբ հայ մատակարարներն իրենց ապրանքների որակի մեջ որևիցե փոփոխություն չեն կատարել: Նման դիրքորոշում հայտնեց Հայաստանի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում՝ անդրադառնալով Լարսի անցակետում առաջացած խնդրին, «Ռոսսելխոզնաձոր»-ի վերջին հայտարարությանը: Քերոբյանը հայտնեց, որ Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում սկսել է գործողություններ: «Հրավիրել ենք հրատապ խորհրդակցություն, որը տեղի կունենա առաջիկա 2 օրերի ընթացքում»,- ասաց Քերոբյանը:
|