Վարչական դատարանը մերժել է «Լուսակերտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հայցը՝ վերահաստատելով Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի 2020 թվականի դեկտեմբերի 15-ի թիվ 368-Ա որոշմամբ արտահայտված դիրրքորոշման իրավաչափությունը։ 2019 թվականի դեկտեմբերից 2020 թվականի օգոստոս ամիսն ընկած ժամանակահատվածում հավի ձվի իրացման գների չհիմնավորված իջեցման և բարձրացման, ինչպես նաև այլ տնտեսավարող սուբյեկտներին շուկա մուտք գործելուն խոչընդոտելու (շուկա մուտք գործելը սահմանափակելու) կամ շուկայից նրանց դուրս մղելու համաձայնեցված գործողությունները և վարքագիծը որակվել էր որպես հակամրցակցային համաձայնություն:
Լուր | Տեսնել ավելին՝ ՄՊՀ | | Դիտումներ՝ 315 | Ավելացրեց՝ vakhtangmmargaryan | 15.04.2022 | 14:54 |