19:30, 21.11.2024

Լուրեր մեկ պարբերությամբ

ArmenLur

Ողջ ճշմարտությունը Հայաստանի մասին


Դասավորել ըստ՝ ամսաթվի · վերնագրի · դիտումների

Ապրիլի սկզբից Լատվիան, Լիտվան և Էստոնիան դադարել են բնական գազ ստանալ Ռուսաստանից: Գազատրանսպորտային համակարգի օպերատոր Ուլդիս Բարիսը նշել է, որ կապույտ վառելիքի համար ռուբլով վճարելու մասին Մոսկվայի հայտարարությունն ազդանշան էր բալթյան երկրներին մատակարարումների կտրուկ կրճատման անհրաժեշտության մասին, քանի որ դրանց վրա «այլևս չի կարելի հույս դնել»:

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 328 | 03.04.2022 / Լատվիա, Էստոնիա, Ռուսաստան, Լիտվա

Մարտի 23-ին Renault Group-ի տնօրենների խորհուրդը հաստատել է Մոսկվայի իր արտադրական գործարանում դադարեցնել գործունեությունը։ Ինչ վերաբերում է АвтоВАЗ-ում իր բաժնետոմսերին, Renault Group-ը գնահատում է առկա տարբերակները՝ հաշվի առնելով ներկա իրավիճակը, միաժամանակ պատասխանատվությամբ է վերաբերվում Ռուսաստանում իր 45.000 աշխատակիցների նկատմամբ:

Լուր / Տեսնել ավելին՝ Renault Group | Դիտումներ՝ 382 | 24.03.2022 / Renault Group, АвтоВАЗ

Ճապոնիայի ֆինանսների նախարար Շունիչի Սուզուկին ասել է, որ Տոկիոն չի հասկանում, թե ինչպես պետք է Ռուսաստանին գազի դիմաց վճարի ռուբլով։ Ներկայումս Ռուսաստանը ամսական մոտ 10 մլրդ դոլարի գազ է արտահանում։

Լուր / Տեսնել ավելին՝ Interfax | Դիտումներ՝ 394 | 24.03.2022 / Ճապոնիա, ռուսական գազ


Ռուսաստանը կհրաժարվի ռուսական գազի մատակարարման համար ոչ բարեկամ երկրներիից վճարն ընդունել դոլարով, եվրոյով և այլ արտարժույթով և կանցնի ռուբլու։ «Մենք պետք է նրանց համար ստեղծենք վճարումներ կատարելու հասկանալի, թափանցիկ ընթացակարգ, ներառյալ մեր ներքին արտարժույթի շուկայում ռուսական ռուբլու գնումը»,- կառավարության հետ հանդիպմանն ասել է Վլադիմիր Պուտինը։ 

Լուր / Տեսնել ավելին՝ Ведемости | Դիտումներ՝ 376 | 24.03.2022 / ռուսական գազ, Վլադիմիր Պուտին

Հնդկաստանի պետական ​​նավթավերամշակող Indian Oil Corporation-ը  (IOC) մայիսին մատակարարումների մրցույթում գնել է 3 մլն բարել ռուսական Urals նավթ։ Սա «Ուրալս» նավթի երկրորդ գնումն է Indian Oil Corporation-ի կողմից վերջին ժամանակներում։

Լուր / Տեսնել ավելին՝ РИА Новости | Դիտումներ՝ 371 | 24.03.2022 / Ռուսաստան-Հնդկաստան, Հնդկաստան
« 1 2
ԴԵՊԻ ՎԵՐ